ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
Արխիվ 12-16
ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ
Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանից «Իրավունք»-ը տեղեկացավ, որ վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանի բողոքը:
Հիշեցնենք` Ստեփան Ոսկանյանը դիմել էր առաջին ատյանի դատարան եւ պահանջել փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Դատարանը մերժել էր փաստաբանի պահանջը, որից հետո նա դիմել էր վերաքննիչ դատարան` առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու: Վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ է ընդունել: Այն քննվելու է հունվարի 22-ին` ժամը 12:00-ին:
Փաստաբանի տեղեկացմամբ ինքը եւ Տիգրան Տեր Եսայանն այս շաբաթ հանդիպել են իրենց պաշտպանյալի հետ: Իսկ թե ինչ են խոսել, Ոսկանյանը չհրապարակեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163528&l=am/