ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Արխիվ 12-16

ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարական կազմակերպության նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆՆ անդրադառնալով տոնական եւ հետտոնական օրերի ընթացքում սպառողների իրավունքերի խախտման դեպքերին նկատեց, որ այս տարի տեղացած առաջին ձյան հետ միասին խախտվել է սպառողների տեղաշարժվելու իրավունքը: Չնայած դրան, Երեւանի քաղաքապետարանը հայտարարություններ էր տարածում, թե իբրեւ Երեւանի փողոցներում իրականացվում է ձյան մաքրման աշխատանքեր.«Մենք բոլորս ենք տեսել, որ փողոցները չեն մաքրվել: Ավելին`հունվարի 3-ին Երեւանի փողոցներով շրջելիս կարելի էր հանդիպել միայն 3-4 մեքենայի, որոնք մաքրում էին ձյունը: Մեր սպառողների անունից շնորհակալություն եմ հայտնում տաք ցիկլոններին, որոնք եկան եւ մաքրեցին Երեւան քաղաքը»,- նշեց Բ. Պիպոյանը: Բանախոսը չի ընդունում պատկան մարմինների այն արդարացումները, որ ցանկացած զարգացած երկրում ձյան տեղումները ստեղծում են քաոսային վիճակ. «Զարգացած եւ զարգացող երկրներում քաոս ստղծվում է միայն չնախատեսված ձյան հետեւանքով, ինչը մեզ մոտ արդեն կանխատեսել էին»,-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով`ամանորյա տոներից հետո  720 մարդ ստացել է մարմնականտարբեր աստիճանի վնասվածք եւ տեղափոխվել հիվանդանոց, դեպքերի գերեկշիռ մասը գրանցվել է հունվարի 1-ին եւ 2-ին: Գրանցվել է նաեւ մարմնական լուրջ վնասվածքի 18 դեպք, որը եղել է պայթուցիկ նյութերի հետեւանքով`վնասվել են մարդկանց աչքերը, կտվել են մատերը, եղել են նույնիսկ առանձին դեպքեր, երբ հնարավոր չի եղել վերականգնել կտրված մատը.«Այստեղ չեմ կարող չանդրադառնալ ՀՀ Էկոնոմիակայի նախարարության այն «ֆանտաստիկ» աշխատանքին, որի արդյունքում իբրեւ թե բարեփոխումների արդյունքում լուծարվեց շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Տոնական օրերին, երբ պետք է ակտիվանար այս ոլորտի վերահսկողությունը, տեղի ունեցավ հակառակը»,-փաստեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահը:

Բանախոսը նաեւ նկատեց, որ վերջին օրերի ընթացքում սպառողներին շատ է անհանգստացնում կոմունալ վճարումների ահռելի չափը , այդ ուղությամբ այժմ հասարակական կազմակերպությունն իրականացնում է ուսումնասիրություններ, որոնք կավարտվեն հունվարի 25-ին. «Մեզ մոտ արդեն կան ենթադրություններ, որ կոմունալների ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ սկզբին»,-եզրափակեց Բաբկեն Պիպոյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163526&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան