«ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԶՐԿԵԼ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ, ԵԹԵ...»
Արխիվ 12-16
«ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԶՐԿԵԼ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ, ԵԹԵ...»
Ամանորին որոշ տաքսու վարորդներ, օգտվելով ձնառատ եղանակից, ուղեւորներին տեղ հասցնելու համար աստղաբաշխական գումարներ են պահանջել: «Իրավունք»-ը թեմայի մասին պարզաբանում է ստացել տրանսպորտի եւ կապի նախարարությունից: ՏԿՆ-ի տրանսպորտի տեսչության պետ Արման Միրիջանյանը «Իրավունք»-ին ասել էր, որ նախարարությունը որեւէ կերպ իրավասու չէ միջամտել տաքսի ծառայությունների ուղեվարձին վերաբերող հարցերին:
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ, տաքսիների խնդիրների զբաղվող Գեւորգ Դոստուրյանից «Իրավունք»-ը պարզեց` ով է իրավասու լուծել այս խնդիրները, տրանսպորտի եւ կապի նախարարությունն այստեղ անելիք ունի՞: «Եթե տաքսու վարորդն ուղեւորից աստղաբաշխական գումար է պահանջում, թող այլ տաքսի նստի»,- ասաց դոստուրյանը:
Մեր դիտարկմանը, թե տաքսու վարորդներն այդ օրերին ուղեւորին տեղ հասցնելուց հետո են գումարի չափի մասին ասում, Դոստուրյանն ասաց. «Նախարարությունը չի կարող միջամտել: Սակագինը պետք է տաքսու վրա գրված լինի ուղեվարձի գինը: Եթե ուղեվարձից ավելի են պահանջել, թող քաղաքացին դիմի տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Եթե տաքսին լիցենզավորված է, նախարարությունը կարող է զրկել նրան լիցենզիայից»:
Մեր մյուս հարցին` վարորդ-ուղեւոր անլուծելի կոնկֆլիկտների դեպքում տրանսպորտի եւ կապի նախարարությունը կարող է զրկել տաքսու վարորդին լիցենզիայից, եթե նա իր պարտավորությունները պատշաճ չի կատարել: «Իսկ եթե խոսքը վարորդի պարտավորությունները պատշաճ չկատարելուն է վերաբերում, ապա ուղեւորը կարող է դիմել ոստիկանություն»,- ասաց Դոստուրյանը:
«Բռավո պլյուս» տաքսի-ծառայության տնօրեն Լեւոն Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՏԿՆ-ը չի կարող այս հարցում միջամտել: Տաքսի ծառայության տնօրենի խոսքով` նման անօրինականություններ անում են հիմնականում անհատ, չլիցենզավորված տաքսիները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163522&l=am/