ԳՆԴԱՊԵՏ ՀԱՅՐԻԿԸ ԻՐԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԵՌ ԴԻՔՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՀԱՅՏՆՈՒՄ
ՀՀՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված եւս երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Դրանք ուղարկվել են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործերից մեկը վերաբերում է սպանության գործով մեղադրյալ Գնել Թեւոսյանի հորը` Զարմիկ Մարկոսյանին, ով եղել է ինստիտուտի հրամանատարի տեղակալը: Զարմիկ Մարկոսյանին. «Մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով գնդապետ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, այն է` որդու` նույն զորամասի կուրսանտ Գնել Թեւոսյանի` ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչեւ 2015թ. հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման, Գ. Թեւոսյանին մի քանի ժամ տեւողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց եւ թույլատրել բացակայել զորամասի տարածքից»:
Ընդունո՞ւմ է արդյոք իրեն առաջադրված մեղադրանքը գնդապետը՝ փորձեցինք պարզել նրա փաստաբան Արա Զաքարյանից, ով նկատեց.
- Պարոն Մարկոսյանը դեռ դիրքորոշում չի հայտնել: Անհասկանալի մեղադրանք է, ի՞նչ ասենք, դատավարությանն ենք սպասում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԵՐԵՆ ՅՈՒՆԻՔՈԴ ՓՈԽԱՐԿԻՉ
ARMENIAN UNICODE CONVERTER
Դուք դեռ օգտագործո՞ւմ եք Հայերեն ANSI: Ժամանակն է մեկընդմիշտ անցնել Յունիքոդի: Յունիքոդը հասանելի է բոլոր համակարգիչների վրա և հայերեն կարդալու կամ գրելու համար չի պահանջում լրացուցիչ տառատեսակների առկայություն:
Այս կայքում Դուք հեշտությամբ կփոխարկեք Ձեր ANSI հայերենով գրված տեքստերը Յունիքոդի: Պարզապես մուտքագրեք ANSI տեքստը վերին վանդակում, և Յունիքոդ տարբերակը անմիջապես կհայտնվի ներքևում: