zarmanq

Արխիվ 12-16

 


Ինչպես հայտնի է, հարեւան մազութային սուլթանատում մոլեգնում է ճգնաժամը, եւ կրճատվել են անգամ ասկյարների աշխատավարձները, ովքեր իբր թե պետք է «Գարաբաղ բիզիմդիր» ապահովեն: Եվ ահա այդ նեղ օրով Ռուսաստանում ինչքան թափթփուկ կա որոշել են գոնե բարոյապես աջակցել Կովկասի թուրքերին: Դե, տխրահռչակ Ալեքսնդր Նեւզորովը առաջին անգամ չէ, որ գովաբանում է Ադրբեջանի սեւ եւ սպիտակ կոյունլուներին: Սակայն մեզ բավականին զարմացրեց եւ զվարճացրեց Ռուսաստանի մասսոնական ժողովարանի մեծն մագիստրոս ԱՆԴՐԵՅ ԲՈԳԴԱՆՈՎԸ: Նա նամակով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ ու խնդրել իր անունը հանել սեւ ցուցակից: Սույն շանորդին գրել է, որ զղջում է Արցախ այցելելու համար ու ներողություն է խնդրել, Բաքվում էլ նրա դիմումը քննվել է եւ որոշվել է ներել նրան եւ անունը հանել սեւ ցուցակից: Դե ինչ, մի անարժան թափթփուկի դիմումն էլ թող Ալիեւի վատ սրտին մխիթարանք լինի, սակայն այս պատմության մեջ մի դրական բան կա:

 

 

Զարմանալի է, բայց փաստ, առավել քան 20 տարվա ընթացքում դա առաջին դեպքն է, եւ մնում է զարմանալով եւ գոհունակությունով արձանագրել, որ 20 տարվա ընթացքում Արցախ այցելողների մեջ ընդամենը մեկ թափթփուկ գտնվեց:
Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը զարմանալի խասյաթ է ձեռք բերել` շաբաթներով զբաղեցնել հրապարակները, այն էլ պարտիզպանի շան տարբերակով` ո՛չ իրենք են հանրահավաք անում, ո՛չ մյուսներին թողնում: Եվ եթե մինչ այդ նման ճակատագրի արժանանում էր Ազատության հրապարակը, ապա այժմ տարաբախտության հերթը հասել է Գյումրիի եւ Վանաձորի կենտրոնական հրապարակներին, այն էլ` ամբողջ 20 օրով: Բայց ոչ պակաս զարմանալի է, որ սեփական անգործությունը «ժառանգականները» չեն էլ թաքցնում: Այսպես, ըստ կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ. «Ելնելով քաղաքական պրոցեսներից, քաղաքապետարանից թույլտվությունն ուղղակի վերցրել ենք, որ անհրաժեշտության դեպքում միջոցառում անցկացնենք: Այս պահին դեռ Գյումրիում եւ Վանաձորում ոչ մի միջոցառում նախատեսված չէ»: Դե ինչ, քաղաքական կրկեսը  նոր երանգներ է ստանում:
Իսկ ՀԱԿ-ը լքած ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ խոսելով առաջիկա նախընտրական պայքարի մասին` ասել է. «Մրցակցությունն իրոք շատ մեծ է լինելու:Հետեւաբար այն քաղաքական ուժերը, որոնք միայնակ պայքարելու ակնկալիք չեն կարող ունենալ, քանի որ չունեն ակտիվ պայքարի մեջ մտնելու հնարավորություն, ռեսուրսներ, պետք է փորձեն ձեւավորել դաշինքներ... Եվ եթե հաջողվի դաշինքներով, լրջագույն տոկոսներ հավաքած ներկայանալ Ազգային ժողով, ուրեմն կարելի է ասել, որ կատարված աշխատանքն անիմաստ չի եղել: Բայց հիմնական քաղաքական ուժերը, որոնք ունեն ֆինանսական, մարդկային ռեսուրսներ, բոլոր մարզերում ունեն կառույցներ, բնականաբար նրանց հնարավորությունները շատ ավելին են, նրանք էլ հիմնականում կմտնեն ակտիվ պայքարի մեջ»: Հիմնականում ճիշտ է ասում, սակայն զարմանալիորեն տեղնուտեղն ընկնում է քաղաքական պատրանքների մեջ. «Այս առումով, եթե բոլոր կուսակցություններին, անգամ եթե դրանք մեզանում յոթանասունն են, պետության կողմից, օրենքով, տրամադրվեն որոշակի ֆինանսական միջոցներ, ապա համոզված եղեք, որ մյուս քաղաքական ուժերը եւս կարող են շատ ակտիվանալ ու մրցակցային ուժ դառնալու հայտ ներկայացնել»: Զարմանալի է, ինչպես տիկինը չհասկացավ, որ եթե անգամ այդ ձախողակներին աշխարհի բոլոր փողերը տաս` էլի չեն կարողանալու որեւէ լուրջ բան անել: Տառապանքս փորձ ունի, չէ՞ որ բոլոր տեսակի մայդանչիները «քեռի Սեմից» կանաչ թղթադրամները դեզերով են ստացել, սակայն նույնիսկ հրապարակը քչից-շատից լցնելու խնդիր չեն կարողացել լուծել: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է տիկին Սարգսյանին շնորհել ՀՀ գլխավոր քաղաքական ռեանիմատոլոգի պատվավոր կոչումը:
Հիշո՞ւմ եք անեկդոտը ձախողակ վիրաբույժի մասին. «Լանցետ: Պինցետ: Օղի... Աստված հոգին լուսավորի»: Գրեթե այդպիսի իրավիճակ կրկնվել է Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան բժշկական համալսարանի ծննդատանը: Այնտեղ տնօրենի հրամանով աշխատանքից ազատվել է ամբողջ թիմը, որը մի կնոջ կեսարյան հատման ժամանակ նրա որովայնում բժշկական սավան էր մոռացել: Ու զարմանալին այն է, որ սույն փինաչիության մասնակից է մեր հայրենակցուհի ՄԱՐԻԱՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Դե ինչ ասես, երբ մերոնք փինաչիություն են անում, ապա այդ փինաչիությունը չափ ու սահման չունի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=163504&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան