Մեզ հետ զրույցում 2015թ.-ի միգրացիոն իրավիճակն այս կերպ բնութագրեց ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար ԳԱԳԻկ ԵԳԱՆՅԱՆԸ.
-Դեռ չկան վերջնական ամփոփ տվյալներ` նախորդ տարվա ուղեւորահոսքերի հետ կապված, բայց մոտավոր տվյալներով` նախորդ տարվա համեմատ 2015 թվականին Հայաստանից մեկնողների թվի մի փոքր` 4,7 տոկոսով աճ է արձանագրվել:
- Հիմնականում ո՞ր երկրներ են մեկնում:
- Մեր հիմնական ուղեւորափոխադրումները եղել են դեպի ՌԴ` մեկնողների 73 եւ ավելի տոկոսը: Ժամանողները նույնպես հիմնականում ՌԴ-ից են: