ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՈՒ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԵՃԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ
Նախորդ տարվա վերջին Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը կարող է ունենալ իր հետեւանքներն ու շարունակությունը: Համենայնդեպս, դրանից վախենալով` մի շարք միջնորդներ են հայտնվել, որոնք փորձում են կողմերին «բարիշացնել»:
Նշենք, որ Էջմիածին քաղաքում ընդունված պրակտիկա է, որ սխալ տեղ կայանած մեքենաների անիվները իջեցվում են: Եղել են դեպքեր, որ դա հանգեցրել է լուրջ կոնֆլիկտների, եւ անգամ որոշ վարորդներ ծեծի են ենթարկվել: Իհարկե լավ է, որ Էջմիածնում հետեւում են սխալ տեղերում կայանած մեքենաների` ցանկացած քաղաքի համար ցավոտ խնդրին, սակայն տարօրինակն այն է, որ հետեւում է ոչ թե Պետավտոտեսչությունը, այլ գեներալ Մանվելի անվտանգության տղաները, եւ կարգազանցներին ոչ թե տուգանում են վարչական իրավախախտումների օրենսգրքով, այլ նրանց «դատում են սարերի օրենքով»: