ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

Այն, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղյալ համարելը խոստանում էր հիմքից վերափոխել Մերձավոր Արեւելքի քաղաքական դիմագիծը, մասնագետները հիմնականում չեն էլ կասկածում: Բայց, որ այդ փոփոխությունները գերարագ տեմպով կընթանան, կանխատեսումները քիչ են, սակայն, կարծես թե հենց այդպես էլ կարող է լինել: Համենայնդեպս՝ պատժամիջոցները չեղյալ համարելուց ընդամենը երկու օր անց նկատված մեկ դրվագ հենց նման գերարագ փոփոխությունների մասին է ակնարկում: Խոսքը` նախօրեին Քաթարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի` Մոսկվա կատարած այցի մասին է:

 

 

 

 

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՆՈՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔ Է ՍՏԱՆՈՒՄ
Որպես պետություն՝ Քաթարը տարածքային, բնակչության եւ ռազմական պոտենցիալի առումով իրենից բան չի ներկայացնում, բայց ունի նավթագազային մեծ պաշարներ, դրա հաշվին կուտակել է հսկայական ֆինանսական միջոցներ, այդ հաշվին` հատկապես վերջին 10-15 տարիներին լուրջ քաղաքական ազդեցություն ձեռք բերելով Մերձավոր Արեւելքում: Մի պահ նույնիսկ փորձում էր Սաուդյան Արաբիայից խլել տարածաշրջանային լիդերի դերը, բայց պարտվեց այդ «ինտրիգային պատերազմում», ինչի արդյունքում նախկին էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ-Թանին երեք տարի առաջ ստիպված էր հրաժարական տալ՝ գահը զիջելով որդուն՝ Թամիմին: Եվ, հիշեցնենք` դրանից մոտ մեկ տարի անց է, որ առաջին պլան եկավ «Իսլամական պետությունը»՝ 2014թ. հունիսին գրավելով իրաքյան Մոսուլ խոշոր քաղաքն ու շարունակելով ակտիվորեն ընդլայնվել Իրաքում, ապա՝ Սիրիայում: Հեղինակավոր մասնագետներից շատերն են ԻՊ-ի այդ հզորացումը կապել նախ՝ Սաուդյան Արաբիայի եւ, հիմնականում, Քաթարի ֆինանսավորման հետ: Միաժամանակ ավելի նեղ մասնագիտական շրջանակներում` դեռ այն օրերին կային կարծիքներ, որ Քաթարը պարզապես այն չստացված ներարաբական հեղաշրջման փորձի պատճառով էր, որ որպես պատիժ, ստիպված էր իր քսակը դնել ԻՊ-ի միջոցով սիրիական ճգնաժամը Սաուդյան Արաբիայի օգտին ավարտելու գործին, որը Սիրիայից հետո պլանավորած էր վերածել Իրանի դեմ «սրբազան պատերազմի»: Իսկ ավելի հրապարակային հարթությունում՝ այս ողջ պատմության մեջ Քաթարը ներկայացվում էր որպես Սաուդյան Արաբիայի հավատարիմ դաշնակից: Ընդ որում՝ քաթարյան փողերի հետ է կապվում նաեւ Սինայի թերակղզում ռուսական A-321 ինքնաթիռի դեմ ահաբեկչական հարձակումը՝ որպես պատասխան Սիրիա ռուսական զինուժի մուտքի:
Մի խոսքով՝ կամա թե ակամա, թունդ հակառուսական հարթությունում գործող Քաթարի Էմիրի այցը Մոսկվա դեռ շաբաթներ առաջ անհավանական կհամարվեր: վելին. շաբաթներ առաջ աբսուրդի գագաթնակետ կհամարվեր այն հայտարարությունները, որոնք Շեյխ Թամիմն արեց Վլադիմիր Պուտինի եւ Մոսկվայում ունեցած որոշ այլ հանդիպումներից հետո. «Մենք շատ հույսեր ենք կապում Ռուսաստանում մեր բարեկամների հետ, որ նրանք մեծ դեր ունենան սիրիական ժողովրդի հետ տեղի ունեցող այս կատաստրոֆայի քաղաքական կարգավորման հարցում... Մենք առաջին իսկ օրից աջակցում ենք Սիրիայում քաղաքական կարգավորմանը»: Եվ, ամենահետաքրքիրը. «Ռուսաստանը մեծ դեր ունի աշխարհում, հատկապես` Մերձավոր Արեւելքում...»: Եվ այս ամենն ասում է այն պետության ղեկավարը, որտեղ տեղակայված են ամերիկյան ամենաառանցքային ռազմաբազաները: Ընդ որում՝ այն ղեկավարը, որ անձնական պատասխանատվություն ունի սիրիական այս երկարամյա պատերազմի հարցում: Եվ, վերջապես, հենց Քաթարն էր, որ Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների ամենաթունդ քննադատողներից էր, եւ հիմա, երբ խոսում է Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի մեծ դերից, դա հյուրի սովորական սիրալիրություն չէ: Էմիրը պարզապես ընդգծում է ռեալ այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է նախ՝ Սիրիայում, ապա՝ Մերձավոր Արեւելքում, թերեւս քաջ գիտակցելով, որ եթե անգամ Վաշինգտոնն է սկսել հաշտվել ռուսական ռազմական ներկայության հետ, ապա ամենեւին էլ չպետք է բացառել, որ կամաց-կամաց ԻՊ-ի ներկայիս հզորացման ողջ պատասխանատվությունը կարող է բարդվել դրա ֆինանսավորողների վրա: Եվ եթե Քաթարում կան նման վախեր, ապա դա հուշում է, որ Շեյխ Թամիմին, այսպես ասենք, առնվազն անվտանգության հարյուր տոկոսանոց երաշխիքներ չի տալիս ո՛չ իր երկրում գտնվող ամերիկյան ռազմաբազաները եւ, առավել եւս, ո՛չ էլ վերադաս դաշնակից Սաուդյան Արաբիան: Եվ դա իր տրամաբանությունն ունի. դեռ երեկ առիթ էինք ունեցել ենթադրել, որ Սաուդյան Արաբիան էլ իր հերթին է ստիպված լինելու զսպել տարածաշրջանը` Սիրիայով եւ Իրանով հանդերձ իր վերահսկողության տակ առնելու ախորժակները, եւ այն փաստը, որ նախօրեին սաուդները հայտարարեցին, թե պատրաստ են նավթի համաշխարհային շուկան կարգավորելու ուղղությամբ քայլեր սկսել ¥եւ արդեն երեկ օրվա առաջին կեսին նավթի գներն աճել էին մոտ 5 տոկոսով¤, արդեն իսկ բավականին լուրջ քաղաքական նահանջի մասին ազդակի է նմանվում: Դիրքերը պահելու վերջին հույսը` մեծ փողերով միջուկային զենք ձեռք բերելու տարբերակն էր, որի մասին ակնարկներ պարբերաբար հնչում էին: Բայց այդ դեպքում էլ կար Իսրայելի անվտանգության խնդիրը, եւ պատահական չէ, որ երեկ սաուդյան այդ վերջին հույսը ԱՄՆ-ը հանգցրեց՝ պետքարտուղար Քերիի միջոցով հայտարարելով, որ միջուկային զենք ստանալու այդ փորձերի պատճառով Սաուդյան Արաբիան կարող է հայտնվել Իրանի արդեն նախկին վիճակում:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՆՈՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔ Է ՍՏԱՆՈՒՄ
Այսպիսով՝ տարածաշրջանում քաղաքական հաշվեկշիռը փոխվում է ուղղակի աչքի առաջ, իսկ Շեյխ Թամիմին Մոսկվա մեկնելով եւ դրանով՝ այդ փոփոխություններն ի ցույց դնելով, պարզապես փորձում է սեփական գլուխը փրկել. ի վերջո ռուսները խոստացել են պատժել A-321-ի կործանման բոլոր մեղավորներին:
Զուգահեռաբար սկսում է ուրվագծվել նաեւ այն իրավիճակը, որը կարող է ստեղծվել Մերձավոր Արեւելքում, եթե, իհարկե, հետագա ֆորս-մաժորները բացառվեն: Գլխավոր փոփոխությունը, անշուշտ, տարածաշրջանում ռուսական կայուն դիրքերի ստեղծումն է, որը Միացյալ Նահանգներին այդպես էլ չհաջողվեց կանխել: Հասկանալի է՝ ռուսական այդ ներկայությունը հիմնականում հիմնվելու է Սիրիայի, ապա՝ Իրանի վրա՝ նաեւ ուժեղացնելով այդ երկու երկրների տարածաշրջանային դիրքերը: Իսկ ԱՄՆ-ին կմնա լեզու գտնել հին դաշնակիցների հետ, բայց արդեն իր համար ավելի վատ պայմաններով. ռուսական այլընտրանքը, ինչպես հուշում է Շեյխ Թամիմիի մոսկովյան այցը, արաբական երկրներին տալիս է Վաշինգտոնի հետ ավելի կոշտ խոսելու հնարավորություն:
Այլ հարց է Թուրքիայի վիճակը: Այս մեծ տարածաշրջանային խաղում Էրդողանին հաջողվեց հարաբերություններն այն աստիճան փչացնել ոչ միայն բոլոր անմիջական հարեւանների, այլեւ՝ առաջատար խաղացողների հետ, որ պարզապես քաղաքական տեղաշարժի բոլոր հնարավորությունները կորցրել է: Արաբների ուղղությամբ տեղաշարժը դառնում է պարզապես անիմաստ, երբ նրանք սկսել են դիրքերը զիջել: Իրանի հետ լեզու գտնելու տարբերակը եւս գործնականում բացառվում է. Թեհրանը Անկարայի նկատմամբ մեծ առավելության շանս է ստացել, այդ թվում՝ նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում, եւ միամտություն կլիներ այդ ամենը հավասար կիսել թուրքերի հետ: Էրդողանը կարող է փորձել ԱՄՆ-ին հավատարմության երդում տալ, բայց Վաշինգտոնը կցանկանա Թուրքիայում շատ ավելի կանխատեսելի առաջնորդ-ենթակա ունենալ, քան մինչեւ իսկ ահաբեկչության հովանավորի համաշխարհային համբավ ձեռք բերած Էրդողանն է: Իսկ ռուսների աչքին նա Սահակաշվիլու կարգավիճակում է: Եթե սրան ավելացնում ենք նաեւ քրդական հարցը, ապա Անկարան միանգամայն աննախանձելի վիճակում է մնում:
Այս իրավիճակում Ադրբեջանը կշարունակի՞ Թուրքիային ընդունել որպես «մեծ եղբայր»: Բաքուն միգուցեեւ Անկարայից նույնիսկ ուրախությամբ հրաժարվեր, բայց միայն` Թեհրանով փոխարինելու պայմանով: Բայց ահա Իրանն էլ Ղարաբաղի հարցում, ի տարբերություն Թուրքիայի, առնվազն հավասարակշիռ դիրքորոշում ունի: Էլ չասած, որ նման կտրուկ տեղաշարժի դեպքում հարց է, թե Անկարան հիմնովին չի՞ փոխի իր ղարաբաղյան մոտեցումները՝ Բաքվին առհասարակ զրկելով պատերազմով Ղարաբաղը վերադարձնելու վերջին հույսից: Բայց եթե Անկարայի դիրքերը թուլացել են, ապա ի՞նչ օգուտ նրա աջակցությունից: Այսպիսով՝ տարածաշրջանային եւ, ամենակարեւորը, տնտեսական իրողությունները, թերեւս, Ադրբեջանին նույնիսկ կպարտադրեն՝ փորձել շրջվել դեպի պատժամիջոցներից ազատված Իրան: Իսկ այդ դեպքում Թեհրանը հարավկովկասյան տարածաշրջանում հիմնական դաշնակցի հարցում հայտնվում է երկընտրանքի առաջ: Բայց. մի կողմից ամենածանր օրերին հնարավորինս Իրանի կողքին կանգնած Հայաստանն է, ԵՏՄ անդամ, 102-րդ ռազմաբազայի միջոցով ռուսական բանակի հետ կապի օղակ եւ այլն: Մյուս կողմից Ադրբեջանն է, որ ծանր օրերին Իրանի մի մասն իրենն էր համարում եւ իրավիճակի շրջվելու դեպքում հաստատ նորից կհիշի Թուրքիայի հետ «եղբայրության» մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163499&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան