«ՑԱՆԿԱԼԻ Է` ՏՐԱՍՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՎԱՐՈՐԴԻ ՀԵՏ ՄԻ ՓՈՔՐ ԶՐՈՒՑԻ»

Արխիվ 12-16

«ՑԱՆԿԱԼԻ Է` ՏՐԱՍՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՎԱՐՈՐԴԻ ՀԵՏ ՄԻ ՓՈՔՐ ԶՐՈՒՑԻ»



 

Անհատ տաքսու վարորդ Հմայակ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում դժգոհեց  չլիցենզավորված տաքսիներից, որոնք ազատ ժամանակ խոչընդոտում են լիցենզավորված տաքսիստների աշխատանքին: Խոչընդոտում են, խցանում  են առաջացնում, ինչ-որ տեղեր զավթում:

Չլիցենզավորված տաքսիստներն այն քաղաքացիներ են, որոնք ազատ ժամանակ են իրենց մեքենան որպես տաքսի են օգտագործում: Մոտ տասը հազար չլիցեզավորված տաքսիներ են պտտվում քաղաքում:


«Իրավունք»-ի հարցին` չլիցենզավորված տաքսիստները միգուցե ուղեւոր են փախցնում լիցենզավորված տաքսիստներից, Հմայակ Բաբայանը համաձայնեց. «Այո, մարդիկ կան, որոնք մի տեղ աշխատում են: Տաքսի  քշելն էլ իրենց երկրորդ գործն է: Իսկ իմ  ու լիցենզավորված տաքսիստները միայն տաքսի քշելով են իրենց սոցիալական հարցերը լուծում: Էլ չեմ խոսում այն մասին, որ լիցենզավորված տաքսիստները  հարկեր են   վճարում, իսկ չլիցենզավորվածները` ոչ: Արդար չէ»:

Մեր մյուսի հարցին` անհրաժեշտ է, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունն տաքսու ոլորտում առկա այլ խնդիրների լուծումն էլ իր վրա վերցնի, քանի որ հաճախ վարորդ-ուղեւոր  անլուծելի կոնֆլիկտ է առաջանում: «Ցանկալի է, որ  տրասնսպորտի կապի նախարարությունը լիցենզիա տալու ժամանակ  վարորդի հետ մի փոքր զրուցի`պարզելու, թե ում է տալիս լիցենզիա»:


Անհատ տաքսու վարորդը դժգոհեց նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում վերջերս արված փոփոխություններիc: Մասնավորապես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով և այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը: «Բայց այդ մեկ րոպեն քիչ  է: Գուցե ուղեւորն իրեր ունի ձեռքին կամ հղի կին է իջնում: Ինչպես կարող ես չօգնել նրան»,- ասաց տաքսու վարորդը:

Վարորդը պահանջում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի չլիցենզավորված տաքսիստները լիցենզավորվեն եւ աշխատեն հավասար պայմաններում, ապա  լիցենզավորված տաքսիստները կհրաժարվեն ամսավճարները վճարելուց:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=163497&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան