ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏ. «ՈՐՈՇ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 250-300.000 ԴՐ
Արխիվ 12-16
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏ. «ՈՐՈՇ ՏԱՔՍԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
250-300.000 ԴՐԱՄ Է, ՍԱԿԱՅՆ…»
Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց նախորդ տարվա արդյունքները: Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է եղել 89.000 աշխատանք փնտրող, որոնցից 76,7000-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: Գործազուրկները հիմնականում կանայք են եւ երիտասարդները:
Մանգասարյանի տեղեկացմամբ զբաղվածության կարգավորման 2015 թ-ի պետական ծրագրերում ընդգրկված անձանց թիվը տարեվերջին կազմել է 11107, որը աշխատանք փնտրողների 12,5%-ն է: Նրանցից 750-ը հաշմանդամություն ունեցող անձ է:
Նախորդ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 16598 անձ կամ աշխատանք փնտրողների 18,7%-ը: Նրանցից 6285-ն ապահովվել է սեզոնային աշխատանքով, 398-ը` ժամանակավոր աշխատանքով:
Աշխատանքից տեղավորվածներից 2873-ը երիտասարդ է, իսկ 696-ը` հաշմանդամություն ունեցող անձ:
2015 թ-ը հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում 3215 գործատուի կողմից ներկայացվել է մոտ 7225 թափուր աշխատատեղի հայտ:
Պաշտոնյայի խոսքով` հանրապետությունում առավել պահանջարկված են նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ` օրինակ, դեղագետ, դեղագործ, բուժքույր, մատուցող, խոհարար, ինչպես նաեւ որակավորում չպահանջող աշխատողներ (մաքրուհիներ, բանվորներ): Բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը համեմատաբար ցածր է:
Ի դեպ, զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը հայտարարեց, որ մի քանի տաքսի ծառայություններ զբաղվածության կենտրոններին առաջարկել են վարորդների թափուր տեղերՎարորդի աշխատավարձը ամսական 250-300.000 դրամ է:
«Իրավունք»-ը հետաքրքրվեց` գործատուների ներկայացրած այդ թվերը հավաստի՞ են պաշտոնյայի համար, սակայն հստակ պատասխան չլսեցինք: Ավելին` Մանգասարյանն անգամ տվեց տաքսու այդ ծառայությունների անունները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163496&l=am/