ԷՄՄԻ. «ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒՍ ԿՈՂՄԻՑ»
Արխիվ 12-16
ԷՄՄԻ. «ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒՍ ԿՈՂՄԻՑ»
Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի ԷՄՄԻՆ տարեսկզբից իր նորաստեղծ ընտանիքի` ամուսնու եւ որդու հետ Հայաստանում է: Երգչուհին «Իրավունքի» հետ զրույցում իր ամուսնական կյանքից, որդուց, առաջիկա պլաններից խոսելուց զատ, չանտեսելով հարազատ շոու-բիզնեսը, առանձնահատուկ շեշտեց, որ Երեւանն իր ամենասիրած քաղաքն է, եւ յուրաքանչյուր անգամ կարոտով ու սիրով է վերադառնում հայրենիք:
- Իմ բոլոր պլանները կապված են Հայաստանի հետ, որովհետեւ հիմքն այստեղ է եղել, եւ անհնարին է, որ անտեսվի Հայաստանն իմ կողմից:
- Էմմին հաճա՞խ կլինի Հայաստանում:
- Այո, իհարկե:
- Այսինքն` արգելք չկա ամուսնու կողմից:
- Ոչ, ընդհակառակը մենք, բախտի բերմամբ, ամուսնուս հետ այնպիսի զույգ ենք, որ միմյանց աշխատանքներին երբեւիցե չենք փորձի խանգարել: Ընդհակառակը` շատ դեպքերում նաեւ աջակցություն եմ զգում ամուսնուս կողմից, դրա համար աշխատանքներս չեն դադարի: Հիմա իսկապես չեմ կարող ասել, թե ինչ կլինի ԱՄՆ վերադառնալուց հետո, բայց որ պետք է անցնեմ աշխատանքի` ձայնագրությունների, դա կարող եմ հաստատ ասել:
- Ձեր ամուսնությունից հետո բոլորին էր հետաքրքրում, կվերադառնա՞ք ասպարեզ:
- Բնականաբար, վերադառնալուն պես անպայման կլինեն ձայնագրություններ, ինչպես նաեւ արդեն կա մի նախագիծ, որին ես էլ կմասնակցեմ: Բայց դեռ չեմ կարող խոսել այդ մասին, կբացահայտվի գարնանը` Զատիկին:
- Այսինքն` սա համարենք փորձ դեպի համաշխարհային շոու-բիզնե՞ս:
- Վատ չէր լինի, բայց այս նախագիծն ավելի շատ նախատեսված է հայ ժողովրդի համար եւ այն մարդկանց, ովքեր իսկապես հավատ ունեն:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
https://iravunk.com/sim/?p=163495&l=am/