ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ Ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը 2015 թ-ին տոնեց իր 60-ամյա հոբելյանը: Հոբելյանի առիթով հեղինակավոր բազմաթիվ կինոփառատոներում կազմակերպվեցին ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Մեկնարկը տրվեց Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որտեղ մարտ ամսվա ընթացքում ցուցադրվեցին նրա ֆիլմերի ընտրանին: Ծրագրի կազմակերպիչն ու համադրողը աշխարհահռչակ կինօպերատոր եւ ռեժիսոր Ֆրեդ Քելեմենն էր: Ծրագիրը եզրափակվեց «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո ռեժիսորի մասնակցությամբ տեղի ունեցավ հարց ու պատասխան:
Ապրիլ ամսին վավերագրական կինոյի հեղինակավոր կինոփառատոներից մեկում՝ Նիոնի «Visions Du Reel»-ում տեղի ունեցավ Հ. Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու վարպետության դասընթացը:
Հետահայաց ցուցադրություններ տեղի ունեցան նաեւ Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզում անցկացվող «Evropa Akt Film», Վառնայի, Բաթումիի միջազգային կինոփառատոներում: Ստեղծագործական հատուկ երեկոներ կազմակերպվեցին Մոսկվայի, Սոֆիայի, Թբիլիսիի միջազգային կինոփառատոների շրջանակներում:
Հոբելյանական տարում Հարություն Խաչատրյանն արժանացավ է մի շարք պատվո մրցանակների որոնցից հիշատակելի են՝ «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն) եւ «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների եւ կինոլրագրողների ասոցիացիա):
Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները շարունակվում են 2016 թ-ին եւ առաջին ծրագիրը կմեկնարկի Բանգալորի (Հնդկաստան) միջազգային կինոփառատոնում՝ հունվարի 28-ին, ապա կշարունակվի Ռեյկավիկի (Իսլանդիա) «Stockfish» միջազգային կինոփառատոնում, որն այս տարի տեղի կունենա փետրվարի 18-ից 28-ը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163494&l=am/