ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԸ ՀՈԳՆԵՑՐԵԼ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
Արխիվ 12-16
ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԸ ՀՈԳՆԵՑՐԵԼ
ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
Այս տարի` սահմանադրական բարեփոխումներից հետո, խորհրդարանում պատգամավորների ուշադրության կենտրոնում հիմնականում լինելու է ընտրական օրենսգիրքը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից «Իրավունք»-ը պարզեց` հնարավոր է ընդդիմադիր ուժերի միջեւ կոնսենսուս կլինի ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի կոնսենսուս: Չեմ կարող ասել, քանի որ տեղյակ չեմ` մյուս ընդդիմադիրներն ինչ են մտածում այս հարցի մասին: «Անկախ մյուս քաղաքական ուժերից` մենք աշխատում ենք: Ցանկալի կլինի, որ քաղաքական բոլոր ուժերը ներկայացնեն իրենց առաջարկները»:
Մեր դիտարկմանը, թե ընդդիմադիր որոշ ուժեր առանձնակի հույսեր չեն կապում ԸՕ-ի հետ, քանի որ այն, ըստ էության, ոչինչ չի փոխելու ընտրական համակարգում, Արծվիկ Մինասյանի խոսքով` սուրճի բաժակ նայելով նման հարցի չի կարող պատասխանել: Դրա փոխարեն ՀՅԴ-ն նախընտրում է ռեալ աշխատանքը:
Հարցին` ճիշտ են այն լուրերը, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ այս տարի կկազմի կոալիցիա, դաշնակցական պատգամավորն այսպես արձագանքեց. «Եթե դուք չեք հոգնել, ես արդեն հոգնել եմ այդ հարցին պատասխանելուց: Դադարեցրեք այդ հարցը: Երբ էդպիսի իրավիճակ առաջանա, դաշնակցությունն այդքան կամք ու վճռականություն ունի, որ հայտարարի, որ մենք կոալիցիայի մեջ ենք»:
Ի դեպ, ԸՕ-ին վերաբերող հարցերի շուրջ, ինչպես տեղեկացրեց պատգամավորը, ՀՅԴ-ն համագործակցում է ՀՀԿ-ի հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163492&l=am/