ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ ՄԻ ԳՆԴԱԿՈՎ. ԱՆԱԿՆԿԱԼ`ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Արխիվ 12-16
ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ ՄԻ ԳՆԴԱԿՈՎ.
ԱՆԱԿՆԿԱԼ`ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Երեկ ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը տոնել է իր տարեդարձը, նա դարձավ 35 տարեկան: «Իրավունք»-ը պատգամավորից տեղեկացավ, որ նա իր տարեդարձին հրավիրել է մասնակցելու նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, սակայն վերջինս ներկա չի եղել, ինչի հետ կապված ներկա քաղաքապետը, կրկին մեզ հետ զրույցում ասաց, որ Երեւան քաղաքում կարեւոր գործեր է ունեցել, ուստի այդ պատճառով չի մասնակցել:
Անդրադառնալով այն լուրերին, թե իր տարեդարձը առիթ է եղել իշխանության համար ցույց տալու, թե քաղաքապետի ընտրություններում սատարելու է Մարտուն Գրիգորյանին, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հերքեց. «Տարեդարձին նման հարցեր չեն քննարկվում: Ասեմ նաեւ, որ Գյումրու «Տարվա մարդու» տիտղոսն են շնորհել ինձ, որի համար շնորհակալ եմ»:
Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրություններին մասնակցելու խոսակցություններին, օրենսդիր մարմնի անդամը դեռ չի որոշել. «Դեռ ժամանակ ունենք այդ հարցի մասին մտածել: Նման որոշումը ես միանձնյա չեմ կայացնում, այլ իմ թիմի` իմ գրասենյակի հետ: Իմ թիմը մշտապես պատրաստ է ցանկացած ընտրության մասնակցել, քանի որ ընտրություններին պատրաստվելու խնդիր չկա, հետեւաբար շտապելու խնդիր չկա»:
Այն դիտարկմանը, թե իշխանությունը կարծես գոհ չէ եւ չի էլ եղել Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի աշխատանքից, հանրությունն էլ կարծես դժգոհ է, հետեւաբար միակ ընդունելի թեկնածուն իշխանության համար Մարտուն Գրիգորյանն է, պատգամավորն ասաց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ պետք է ինձգնահատական տամ: Մեկը (նկատի ունի Վարդան Ղուկասյանին -խմբ.) երկար տարիներ քաղաքապետ է եղել, մյուսն էլ գործող քաղաքապետն է: Սակայն սովորություն չունեմ անցածի կամ ներկայի հետ կապված ինչ-որ քոմենթներ տալ: Ընդհանուր առմամբ ամեն մեկն աշխատում է քաղաքի համար ինչ-որ բան անել»,- եզրափակեց Մարտուն Գրիգորյանը:
Ի դեպ, Մարտուն Գրիգորյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իր տարեդարձին չի հրավիրել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163490&l=am/