ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ Ու ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԻՃԱԲԱՆՈւԹՅՈւՆԸ ԿԱՐՈՂ Է ՈւՆԵՆԱԼ ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ
Արխիվ 12-16
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ Ու ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԻՃԱԲԱՆՈւԹՅՈւՆԸ ԿԱՐՈՂ Է ՈւՆԵՆԱԼ ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ
Նախորդ տարվա վերջին Էջմիածնում տեղի ունեցած գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի միջադեպը կարող է ունենալ իր հետեւանքներն ու շարունակությունը: Համենայն դեպս, դրանից վախենալով մի շարք միջնորդներ են հայտնվել, որոնք փորձում են կողմերին բարիշացնել:
Նշենք, որ Էջմիածին քաղաքում ընդունված պրակտիկա է, որ սխալ տեղ կայանած մեքենաների անիվները իջեցվում են: Եղել են դեպքեր, որ դա հանգեցրել է լուրջ կոնֆլիկտների եւ անգամ որոշ վարորդներ ծեծի են ենթերկվել: Իհարկե լավ է, որ Էջմիածնում հետեւում են սխալ տեղերում կայանած մեքենաների ցանկացած քաղաքաի համար ցավոտ խնդրին, սակայն տարօրինակն այն է, որ հետեւում է ոչ թե պետավտոտեսչությունը այլ գեներալ Մանվելի անվտանգության տղաները եւ կարգազանցներին ոչ թե տուգանում են վարչական իրավախախտումների օրենսգրքով, այլ նրանց «դատում են սարերի օրենքով»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ