«ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՊԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՍՐԸՆԹԱՑ ԹՈՒԼԱՆԱԼ»

Արխիվ 12-16

«ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՊԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՍՐԸՆԹԱՑ ԹՈՒԼԱՆԱԼ»

Ադրբեջանում ազգային արժույթի` մանաթի արժեզրկման պատճառով, աննախադեպ թանկացել են բոլոր ապրանքները, այդ թվում` սննդամթերքը: Սրա հետ կապված` երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաները, որոնք պահանջում են ադրբեջանական իշխանության հրաժարականը, հասել է անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից շրջաններ: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց «Ադրեբեջանահայերի ասամբելայի միության» նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ.«ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԸՆԿՆԻ»

 

 

 

–Նախ նշեմ, որ այս զանգվածային բողոքի ակցիաները կապված են Ադրբեջանի հանրապետության տնտեսության փաստացի փլուզման` կոլապսի հետ: Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի արտահանման ավելի քան 90 տոկոսը կազմվում է նավթաարդյունաբերության արդյունքներով, եւ այդ երկրի պետբյուջեի 85 տոկոսը կազմված է նավթի ու գազի վաճառքից, մինչդեռ այն օր օրի էլ ավելի մեծ անկում է գրանցում: Ավելին` շուտով նաեւ Իրանը կմիանա նավթի արտահանմանը, եւ շատ հավանական է, որ նավթի գինը էլ ավելի կընկնի: Այնպես որ, ժողովուրդը սովահարության է մատնված, եւ արդարացված են այդ բողոքները: Առաջին անգամ Ադրբեջանի ժողովուրդները բացահայտ ձերբազատվում են վախի մթնոլորտից եւ Ադրբեջանի նախագահի քաղաքականությունը անվանում ավանակային, իսկ նախագահին` ուղղակի էշ` չվախենալով, որ կարող են հետապնդման ենթարկվել:
– Իսկ բողոքի ակցիաները ճնշելու համար` ադրբեջանական իշխանությունները քաղաքական հետապնդումնե՞ր են իրականացնում:
– Իհարկե, մարդիկ հետապնդվում են, բանտեր են նետվում, բայց վիճակը այնպիսի հուսահատության մակարդակի է հասել, որ այլեւս դիմանալ չի կարելի:  Ի չիք են դարձել հզոր Ադրբեջանի վերաբերյալ տարիներ շարունակ հյուսված հեքիաթները, որը գործող ֆաշիստական ռեժիմը փորձում էր ժողովրդին հրամցնել: Բայց մենք պետք է ավելի ուշադիր լինենք այն հանգամանքին, որ հիմնականում այդ սոցիալական կոչված միտինգները կատարվում են Ադրբեջանի այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են հիմնականում ազգային փոքրամասնությունները` թալիշները, լեզգիները, այսինքն ` մարդիկ ոչ միայն սոցիալական պայմաններից են դժգոհում, այլ նաեւ ազգային ճնշումներից:
«ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՉԵՑՅԱԼ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ  ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ
ՎԱՏ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»
–Ադրբեջանում ստեղծված իրավիճակը ինչպիսի՞ արդյունք կամ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար:
– Հայկական կողմից շատ բան է կախված, թե ինչպես կկողմնորոշվենք`  մեզ համար ստեղծված այս լավ, իսկ Ադրբեջանի համար` շատ ծանր իրավիճակում: Նույնիսկ Ռուսաստանի եւ Թուրքիայի հակասությունները Ադրբեջանի քաղաքական էլիտան փակուղու մեջ է դրել: Հետեւաբար, պետք է աջակցենք Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ազատագրական շարժումներին, որոնք կծավալվեն` կապված տնտեսական վիճակի էլ ավելի վատթարացման հետ: Իսկ արդյունքը կլինի այն, որ ներկայիս թուրքական Ադրբեջանի փոխարեն, որը թշնամաբար է տրամադրված Արցախի եւ Հայաստանի հանդեպ ու ամեն օր իր պաշտպանության նախարարի շուրթերով խոստանում է Հայաստան դագաղներ ուղարկել, կունենանք ուրիշ տարածաշրջան, գուցեեւ տրոհված Ադրբեջանով, որտեղ կլինեն անկախ եւ մեզ համար բարեկամական տրամադրված պետություններ` Լեզգիստան, Թալիշստան եւ այլն: Իհարկե, եթե մենք ակտիվ գործենք այս պարագայում, ոչ թե նստենք եւ միայն արձագանքենք Ադրբեջանին: Հիմա ստեղծվել է պատմական անկրկնելի պահ. Ադրբեջանը սկսում է սրընթաց թուլանալ:
– Բայց արդյո՞ք չկա վտանգ, որ մյուս կողմից էլ Ադրբեջանն իր բնակչությանը սոցիալական խնդիրներից շեղելու համար սկսի լարվածություն հրահրել հայ-ադրբեջանական սահմանում:
– Ալիեւյան վարչակազմը իր պահպանության միակ ճանապարհը համարում է Հայաստանի եւ Արցախի հետ հարաբերությունները սրելը եւ, այո, այդ ճանապարհով ժողովրդի արդարացի դժգոհությունը շեղել իշխանություններից եւ ուղղորդել դեպի արտաքին թշնամին: Սակայն մենք պետք է այստեղ ոչ թե կողքից նայենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, այլ մեր ուժերի ներածին չափով փորձենք ներազդել: Այդ ուղղությամբ պետք է աշխատեն հատուկ պատրաստված ինստիտուտները: Առայժմ, ցավոք, մենք այդքան ակտիվ չենք, որքան որ անհրաժեշտ է այդ գործում: Մինչդեռ այդտեղ որոշվում է ոչ միայն Ադրբեջանի լինել-չլինելու հարցը, այլ նաեւ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ճակատագիրը եւ մեր երկրի անվտանգության խնդիրը: Հուսով եմ, որ մեր քաղաքական էլիտան կընկալի պահի լրջությունն ու կարեւորությունը: Քիչ է մնում Ադրբեջանին «օգնել», որպեսզի այդ երկրում այնպիսի գործընթացներ ընթանան, որ այլեւս երբեք հայկական կողմերի համար այդ երկիրը չլինի իրական սպառնալիք: Ուղղակի, Ադրբեջան կոչեցյալ պետությունը Անդրկովկասի համար կդառնա վատ հիշողություն: Կարծում եմ` այս պահին պետք է մեր դաշնակիցներին աջակցություն ցուցաբերենք, իսկ մենք Ադրբեջանի թե՛ ներսում, թե՛ վտարանդության մեջ ունենք դաշնակիցներ, որոնք հենց ազգային փոքրամասնությունների շարժումներն են: Իհարկե, դրանք այսօր կոչվում են սոցիալական շարժումներ, բայց այնտեղ էթնիկական երանգավորում նույնպես կա: Ուստի` եթե սպասենք, թե ինչպես է հարցը լուծվելու, ապա Ալիեւը կգնա ավելի պարզ ճանապարհով` մի կողմից ճնշելով այդ ապստամբությունները, մյուս կողմից հրահրելով նոր լայնածավալ գործողություններ ղարաբաղյան ճակատում, որպեսզի նորից փորձի երկարաձգել իր իշխանությունը: Ըստ իս, 2016 թվականը շատ հետաքրքիր զարգացումների տարի է լինելու, իսկ ինչպես այն մեզ համար կլինի, կախված է նաեւ մեր գործողություններից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163469&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան