ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒՑ

Արխիվ 12-16

 

ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒՑ


Եվ այսպես՝ անցած շաբաթ օրը՝ հունվարի 16-ին չեղյալ համարվեցին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, համենայնդեպս՝ դրանց մեծ մասը: Հայաստանում այս իրադարձությանը բավականին լուրջ հույսերով էին սպասում. այս իրավիճակում կան սպասելիքներ, որ Իրանի ուղղությամբ մի շարք երկկողմ եւ բազմակողմ ծրագրեր ի վերջո կսկսեն տեղից շարժվել:ՆԵՐԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՔԱՈ՞Ս...

 

 

Ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով էլ ավելի մեծ անհամբերությամբ Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցմանը սպասում էր գործնականում ողջ աշխարհը: Պատժամիջոցների դադարեցումն Իրանին տարածաշրջանային ի՞նչ դիրք կտեղափոխի, ո՞ր հիմնական խաղացողներն առաջին պլանում կհայտնվեն Իսլամական հանրապետությունում եւ կշահեն նաեւ այդ երկրի նոր տարածաշրջանային դիրքից: Սրա շուրջ է, որ այս տարի, ըստ ամենայնի, տեղի կունենան Մերձավոր Արեւելքում հիմնական գլոբալ բախումները:
Առաջին էֆեկտը, որն ունեցավ պատժամիջոցների դադարեցումը, ինչպես եւ սպասվում էր, նավթի շուկայում էր: Այսպես՝ արդեն երեկ, երբ համաշխարհային շուկաները սկսեցին աշխատանքը, մինչ այդ նավթի մեկ բարելի հաշվով 30 դոլարի սահմաններում մի կերպ դիմացող գները միանգամից նվազեցին 27-ից էլ ներքեւ: Ճիշտ է՝ քիչ անց գները սկսեցին «ետ գալ», բայց փաստն այն է, որ իրանական նավթի վերադարձն առանց այդ էլ՝ անկանխատեսելի համաշխարհային շուկան դարձնում է ծայրահեղ անկանխատեսելի: Հաշվի առնելով, որ նավթի հետ կապված մեկ այլ հարց է օրակարգ եկել. այս ոլորտում ո՞ր գլոբալ ուղղությամբ կաշխատի Իրանը: Փաստ է, որ մինչ այս պահը նավթային ոլորտի առաջատարի համարում ուներ Սաուդյան Արաբիան՝ նաեւ օգտվելով արաբական այլ նավթային երկրների աջակցությունից: Ներկայիս կատաստրոֆիկ գնանկումները համարվում են այդ դիրքերը պահելու քաղաքականության հետեւանք, ինչը, անշուշտ, ինչ-որ չափով ազդում է արաբական դաշնակիցների երբեմնի անվերապահ աջակցության վրա: Բայց դրանով էլ Սաուդյան Արաբիան պահպանում է դիրքերը: Այլ հարց, որ սաուդյան այդ քաղաքականությունը նաեւ ԱՄՆ-ին ուղղված բավականին ծանր հարված էր, քանի որ թելադրված այդ գերէժանացումը բառացիորեն ոչնչացրեց ամերիկյան սլանցային նավթարդյունաբերությունը: Միաժամանակ՝ ամերիկյան ավանդական նավթարդյունահանողները, որ հիմնականում այս պահին նախագահական իշխանություն չունեցող հանրապետականներ են, թե ինչ ֆինանսական կորուստներ են կրել այս գների պատճառով, նույնիսկ դժվար է ասել: ույն նավթային մագնատները, որ ժամանակին՝ բարձր գների օրերին «եղբայրական» համագործակցության մեջ էին արաբական նավթային շեյխերի հետ, հազիվ թե նրանց ներեն սաուդյան դեմպինգի պատճառով կրած վնասների համար: Ճիշտ է՝ սաուդյան նավթային մագնատներն էլ իրենց ամերիկյան «եղբայրների» առաջ փորձում են արդարանալ՝ մեղադրելով նախագահ Օբամային, թե վերջինս կոպիտ սխալ թույլ տվեց՝ փորձելով իրենց հետ նավթային դաշինքը տեղափոխել դեպի Իրան: Իսկ դա, ըստ նույն արաբական մեկնաբանությունների, ոչ միայն կտրուկ նվազեցնում է Սաուդյան Արաբիայի տնտեսական եւ քաղաքական դիրքերը, այլ զուգահեռաբար միանգամից Իրանին բոլոր առումներով դնում է տարածաշրջանում գերիշխող վիճակում: Իսկ դա արդեն միայն նավթային կամ տնտեսական էֆեկտով չէ, որ կսահմանափակվի: Կա նաեւ հարցի ներկրոնկան կողմը. այդ կերպ իսլամում 15 տոկոս մասնաբաժին ունեցող շիաները կհայտնվեն 85 տոկոսանոց սունիներից էապես բարձր դիրքերում: Սունիները, անշուշտ, զանգվածային առավելության հաշվին պատասխան հարված են հասցնելու շիաական տնտեսական առավելությանը, եւ թե դրանից ինչ երկարատեւ ու արյունոտ քաոս կստացվի, դժվար չէ կռահել:
Շատ նման է, որ հենց այս ներիսլամական քաոսն էլ դրված էր ամերիկյան դեմոկրատական թեւի եւ նախագահ Օբամայի հաշվարկների հիմքում: Եվ ոչ միայն դեմոկրատական. հանրապետական նավթային մագնատներն էլ, թեեւ նավթի ցածր գների պատճառով կրած հսկայական կորուստներին, հազիվ թե չգիտակցեն, որ ներիսլամական նման արյունոտ քաոսի դեպքում նավթի գները միանգամից այնքան վեր կթռչեն, որ ներկայիս կորուստներից շատ ավելին հնարավոր կլինի հետ բերել:
... Թ՞Ե ՕԲԱՄԱՆ ՆՈՐԻՑ ՍԽԱԼՎԵՑ
Այլ հարց է, թե այս մեծ օպերացիայի վերջին փուլը` տնտեսական եւ հատկապես՝ նավթային էքսպանսիայի միջոցով Թեհրանին վաշինգտոնյան կցորդի վերածելու փորձը: Փաստը, որ պատժամիջոցները չեղյալ համարելով, Սպիտակ տունը միանգամից էլ որոշ նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ, թե վերջինս անցած հոկտեմբերին բալիստիկ հրթիռի փորձարկումներ է իրականացրել, արդեն իսկ հուշում է, որ Վաշինգտոնում Թեհրանին ձեռնասուն դարձնելու մեղմ ասած՝ հարյուր տոկոսանոց հույսեր չկան: Առավել եւս, որ Իրանն էլ նույն կոշտ տոնայնությունն է պահպանում՝ նախ ԱԳ նախարար Մոհամմեդ Զարիֆի միջոցով անբարոյական որակելով նոր պատժամիջոցները: Իսկ ահա նախագահ Հասան Ռոուհանին էլ ավելի հստակեցրեց վիճակը, թե ԱՄՆ-ի հետ տնտեսական եւ նույնիսկ՝ ներդրումային հարաբերություններ կունենան բացառապես այն ուղղություններում, որտեղ հստակ կտեսնեն սեփական շահը:
Սրան զուգահեռ, բավականին ծանրակշիռ են ռուս-պարսկական ռազմաքաղաքական հարաբերությունները, որը, հասկանալի է, իր էֆեկտն ունի նաեւ տնտեսական հարթակում: Առավել եւս այն բանից հետո, երբ վերջերս Մոսկվան Թեհրանին, ըստ էության, առաջարկեց ռուսական գյուղմթերքների ¥եւ ոչ միայն¤ շուկայում այն դերակատարությունը, որն ուներ Թուրքիան: Չինաստանը եւս փորձում է հնարավորինս տեղ գտնել իրանական էներգակիրների ոլորտում, եւ այստեղ Պեկինի հնարավորությունները շատ ավելի ծանրակշիռ են: Թեկուզեւ հաշվի առնելով, որ պատժամիջոցների տարիներին անգամ Չինաստանն այդպես էլ ողջ ծավալով չմիացավ դրանց՝ Իրանի համար մնալով այն հատուկենտ ուղղություններից մեկը, որտեղ հնարավոր էր նավթ վաճառել եւ գոյատեւել: Սրանից զատ՝ Իրանը կարծես թե նաեւ Եվրոպայի ուղղությամբ է բավականին լավ տրամադրված: Հասկանալի է՝ խոսքն արդեն ԱՄՆ-ի դաշնակցի մասին է, բայց երբ Եվրոպայում բանը հասել է նրան, որ Ավստրիան հայտարարում է Շենգենյան համաձայնագրի գործունեության ժամանակավոր կասեցման մասին, ապա երբեմնի բոլոր դաշնակցային հարաբերությունների թեման դառնում է առնվազն անորոշ:
Այսպիսով՝ ԱՄՆ-ին կհաջողվի՞ Սաուդյան Արաբիային փոխարինել Իրանով. թերեւս՝ ոչ, թեեւ հարյուր տոկոսով պնդելը սխալ կլիներ: Եվ եթե գալիք տարի Օբաման իր աթոռը զիջի հանրապետականներին, ապա այստեղի նավթային մագնատները թերեւս կփորձեն վերականգնել արաբ շեյխերի հետ դեռ չմոռացված եղբայրությունը: Այլ հարց, որ մինչ այդ կարող է եւ ՌԴ-ն եւ Իրանը փորձեն նավթագազային շուկայում անցնել գլոբալ համագործակցության, ինչի մասին ակնարկներ վերջին ժամանակներս առավել քան հաճախակի են լսվում: Իսկ նման դաշինքը, ըստ էության, կնշանակի էներգետիկ համաշխարհային գերիշխանություն, էլ չասած, որ կա նաեւ դրանում մյուս նավթային գիգանտին՝ շիաական Իրաքին ներգրավելու հավանականությունը:
Միանգամից նկատենք՝ սա նաեւ Հայաստանի համար լավագույն տարբերակը կդառնա: Իսկ տարածաշրջանային առումով, թող տարօրինակ չթվա, բայց այս սցենարը կարող է նաեւ Սաուդյան Արաբիայի համար լավագույն ելք լինել. նման իրավիճակում արաբների առաջ բաց կմնան ամերիկյան եւ, մասամբ, եվրոպական նավթային շուկաները: Իսկ դա խոստանում է Իրանի հետ համեմատաբար հավասարակշիռ իրավիճակի պահպանում, ինչը նաեւ գրեթե կբացառի շիաական աշխարհի հետ հիշատակված ցցուն հակասությունը՝ դրանից բխող ներկրոնական պատերազմներով հանդերձ: Ընդ որում՝ իրավիճակի այս ուղղությամբ զարգացման մեծ հավանականության մասին ակնարկում է նաեւ այն փաստը, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի վերջին հայտնի դիվանագիտական բախումը, որին շատերը կանխատեսում էին նաեւ ռազմականացման հեռանկար, հենց Ռուսաստանն է, որ բոլորից առաջ փորձեց սառեցնել, երբ ԱՄՆ-ը «տակից» աշխատում էր դրա թեժացման օգտին:
Այս սցենարը, անշուշտ, Վաշինգտոնի համար կարող է վատագույնը լինել. համենայնդեպս՝ դա կնշանակի Մերձավոր Արեւելքում բացարձակ գերիշխանության կորուստ: Եվ արդյունքում, թերեւս կմնա արագորեն խաղարկել թուրքական խաղաքարտը: Օրինակ՝ վերջին միջադեպը, երբ Սիրիայի տարածքից ¥պաշտոնական վարկածով¤ արձակված մի քանի արկ պայթեցին սահմանամերձ թուրքական բնակավայրերից մեկի դպրոցի մոտ ¥2 զոհ, 2 վիրավոր¤ հաստատ Անկարան կօգտագործի՝ Սիրիա զորք մտցնելու իր ծրագրերը նորից առաջ տանելու համար: ՆԱՏՕ-ն էլ այդ դեպքում պետք է, որ պաշտպանի «գրոհի ենթարկված» իր անդամ-պետությանը, եւ նորից Մերձավոր Արեւելքում ամեն ինչ գլխիվայր շուռ կգա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163467&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան