ՍԱՄՎԵԼ ԶԱՔԱՐՅԱՆ. «ՀԱՅ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ԴԵՂԵՐ ԵՆ ՆԵՐԿՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՍԱԿԱՅՆ...»

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ԶԱՔԱՐՅԱՆ. «ՀԱՅ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ  ԴԵՂԵՐ ԵՆ ՆԵՐԿՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՍԱԿԱՅՆ...»

«Դեղերի մասին օրինագիծը հայտնվեց խորհրդարանում: Այն  ներառում է   միջազգային չափանիշներին համապատասխան  հասկացություններ: Մեր կազմակերպությունը եւս առաջարկներ է  ներկայացրել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դեղ արտադրողների եւ ներկրողների միության (ԴԱՆ) նախագահ Սամվել Զաքարյանը:

Նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` դեղերի արտադրությունն ավելացել է  32%-ով, արտահանումը` 26%-ով:

Օրեր առաջ պարզ դարձավ, որ միայն  «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցում կարելի է գտնել «խոզի» գրիպի բուժման համար նախատեսված  Տամիֆլյու դեղամիջոցը: Արդյոք սա չի նշանակում, որ դեղագործական ոլորտը մենաշնորհված է: Հարցին  բանախոսը բացասական պատասխանեց. «Ոչ: Դեղագործական ոլորտը Հայաստանում մենաշնորհված չէ: Եթե միայն մի  դեղատների ցանց է ինչ-որ դեղ ներկրում, դա չի նշանակում, որ ոլորտը մենաշնորհված է»:

ԴԱՆ միության նախագահ  Սամվել Զաքարյանը հերքեց նաեւ այն սխալ կարծիքը, թե  տեղական արտադրության դեղերն իրենց որակով զիջում են  արտասահմանյան դեղերին: Թե՛  Հայաստանում արտադրվող, թե՛ արտասահմանից բերվող դեղերը փորձաքննություն  են անցնում:

Բանախոսը նաեւ ասաց, որ նոր է վերադարձել Թբիլիսիից, այցելել է կայարանի այն փոքրիկ դեղատուն, որտեղից հիմնականում հայ տաքսիստները դեղեր են ներկրում: « Հիմնականում մարզերի դեղատներն են խնդրում տաքսիստներին իրենց համար բերել այնպիսի դեղեր, որոնք Վրաստանում ավելի էժան են: Վրաստանից եկող դեղերի քանակը գնալով վախեցնող թվերի է հասել: Դրա մասին տարիներ շարունակ խոսում ենք, բայց ոչ մեկն այդ ուղղությամբ քայլեր չի իրականացնում»:

Զաքարյանի պարզաբանմամբ Վրաստանից բերվող դեղերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիների կյանքի համար, քանի որ Հայաստան տեղափոխելիս խախտվում են դեղերի պահպանման ժամկետները, ու անհայտ է նաեւ դրանց ծագումը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163465&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան