ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՄԻՊ-ԻՑ ՍՏԱՑԵԼ Է 150-ԻՑ ԱՎԵԼԻ ԳՐՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉԸ ԲՆԱԿԱՆ Է
Արխիվ 12-16
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՄԻՊ-ԻՑ ՍՏԱՑԵԼ Է 150-ԻՑ
ԱՎԵԼԻ ԳՐՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉԸ ԲՆԱԿԱՆ Է
Վերջին օրերին ոմանք, իրենց կարծիքով՝ խորիմաստ, ակնարկներ են անում, թե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց առաջ գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության պետին:
Միանգամից ասեմ՝ այս կարգի ակնարկներում ո՛չ խորիմաստություն կա, ո՛չ էլ իմաստ ընդհանրապես. պարզունակ անգիտություն է:
Փաստեմ, որ միայն 2015 թվականին ոստիկանության պետին ուղղված 150-ից ավելի գրություն է ստացվել Մարդու իրավունքների պաշտպանից, ինչը միանգամայն բնական է օրենքի և օրինականության ապահովման դաշտում գործող պաշտոնյաների ու հաստատությունների համար: Անբնականը շարունակ ջուր պղտորելու՝ ոմանց անհագուրդ մղումն ու սեփական անգիտությունը որպես հույժ իրազեկվածություն ներկայացնելու ծիծաղելի ջանքերն են:
Այս մասին գրում է ոստիկանության լրատվության պատասխանատու Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում:
https://iravunk.com/sim/?p=163464&l=am/