Ըստ Քաղշինի Պատկերասրահի քանդման թեման՝ հիվանդ երևակայության արդյունք է
Արխիվ 12-16
Ըստ Քաղշինի Պատկերասրահի քանդման թեման՝
հիվանդ երևակայության արդյունք է
Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության տարածած հաղորդագրության Արամի 36 հասցեում գտնվող շենքի փլուզման հարցը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի անվան հետ կապելը հանրությանը հերթական անգամ ապակողմնորոշելու քայլ է. «Քանզի Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: Ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին, բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա և չի եղել: Դա այդ թեման բարձրացնողների հիվանդ երևակայության արդյունքն է»,- ասված է հաղորդագրության մեջ: