ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ ՄՈՏ 100 ՄԱՐԴ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
Արխիվ 12-16
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ ՄՈՏ
100 ՄԱՐԴ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
Չնայած ՕԵԿ մամլո խոսնակն օրեր առաջ «Իրավունք»-ի հետ զրույցում հերքել էր այն լուրերը, թե ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդու` Վահան Բաղդասարյանի հարսանիքը Դուբայում է եղել, մեր տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանին եւ մի շարք ՕԵԿ-ականների Ամանորից առաջ տեսել են օդանավակայանում: Իսկ հարսանիքին, կրկին մեր ունեցած տեղեկություններով, մասնակցել է մոտ 100 մարդ, չհաշված վարսահարդարներին, ոճաբաններին:
Այսօր առավոտվանից «Իրավունք»-ը կրկին փորձում է ճշտել Արթուր Բաղդասարյանի հարսանիքին վերաբերող այս եւ այլ տեղեկությունների իսկությունը, սակայն մեր հեռախոսազանգերը ՕԵԿ մամլո խոսնակն անպատասխան թողեց:
Ի դեպ, կրկին փորձեցինք նաեւ կապ հաստատել ՕԵԿ պատգամավորների հետ, սակայն ապարդյուն` զանգերն անպատասխան մնացին: Իսկ սրանից մի քանի օր առաջ ՕԵ խմբակցության ղեկավար եւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեռախոսից լսվում էին արաբերեն խոսքեր: Իսկ այսօր միայն պարոն Մարգարյանի հեռախոսից էր լսվում արաբերեն խոսքեր: Հավանաբար, նա դեռ Դուբայում է:
Հ.Գ. Զարմանալի է, ինչու է Արթուր Բաղդասարյանը գաղտնի պահում իր որդու հարսանյաց արարողության վայրը, եթե այն, իհարկե, Դուբայը կամ որեւէ այլ երկիր չէ: Միգուցե պրն Բաղդասարյանը մտավախություն ունի, որ նախընտրական այս շրջանում հանրությունն այլ կերպ կընկալի աղքատությունից գրեթե ամեն օր խոսող կուսակցապետին ու նրա կուսակիցների քայլերը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163461&l=am/