ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ` ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ. «ԻՄ ՌԵՅՏՆԻՆԳԸ ՀԱՍԵԼ ԷՐ ԵՐԿԻՆՔ»

Արխիվ 12-16

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ` ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ. «ԻՄ ՌԵՅՏՆԻՆԳԸ ՀԱՍԵԼ ԷՐ

ԵՐԿԻՆՔ»

 

Մարդու իրավունքների առաջին   պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով Կարեն Անդրեասյանի հրաժարականին, ասաց, մեր իշխանությունը մարդու իրավունքների երրորդ պաշտպանի համար  դրսեւորեց ոչ համարժեք վերաբերմունք: «Բայց ես հրաժարականին լավ չեմ վերաբերվում: Կարեն Անդրեասյանը պետք է աշխատեր  մինչեւ իր պաշտոնավարման ավարտը»,- ասաց  տիկին Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը դժվարանում է ասել` ո՞րն է  Կարեն Անդրեասյանի հրաժարականի պատճառը, սակայն հորդորում է իշխանությանը հոգեբանական ճնշում չկիրառել. «Երեք պաշտպաններին էլ հանրությանը ներկայացրել է իշխանությունը, բայց երեքի հանդեպ էլ կիրառել է հոգեբանական ճնշում»:


- Տիկին Ալավերդյան, կարծիք կա, որ  մարդու իրավունքի երեք պաշտպաններին կարծես հանրությունն ու իշխանությունը չի ընդունում:  Համաձա՞յն եք տեսակետին: Եթե այո, ի՞նչ հիմնավորմամբ:


-Ամեն մեկի մասով տարբեր պատճառներ կարող են լինել: Երբ իշխանությունն իմ հանդեպ իրականացնում էր կոպիտ հետապնդումներ, ժողովրդի վերաբերմունքը վերին աստիճանի լավ էր: Ռեյտնինգների չափում կար. իմ  ռեյտինգը հասել էր երկինք: Իշխանությունը պետք է իր մեջ ձեւավորի վերաբերմունք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հանդեպ: Այդ ինչպե՞ս է, որ երեք տարբեր մարդիկ, եւ երեքից էլ եղել են դժգոհություններ:

- Կարեն Անդրեասյանի թե՛ առաջին, թե՛ երկրորդ հայտարարությամբ այդպես էլ պարզ չդարձավ նրա հրաժարականի իրական պատճառը: Ինչո՞ւ է նա այսքան հարցեր անպատասխան թողնում:


- Ես նման հարցերի չեմ կարող պատասխանել:


- Իսկ ինչպե՞ս կգնահատեք Անդրեասյանի աշխատանքը` որպես մարդու իրավունքների առաջին պաշտպանի:


- Նա գրագետ իրավաբան է, ձեռնարկել է դրական քայլեր, հետեւողական է եղել շատ հարցերում: Հասկանալի է, որ ՄԻՊ-ը այն պաշտոնը չէ, որից գոհ լինի մեծամասնությունը: Խնդիրների մեծ մասը չի լուծվում, որի պատճառը ՄԻՊ-ը չէ:


- Չե՞ք կարծում, որ եվրոկոնվենցիան, որով առաջնորդվել են երեք պաշտպաններն էլ, գուցե մի փոքր խորթ է մեր ժողովրդին, դրա համար էլ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հանրությունը չի ընդունում:


- Կարծում եմ` եվրոկոնվենցիան ճիշտ չի ընկալվում մեր հանրության կողմից: ՄԻՊ-ից ակնկալում են ավելի շատ, քան կարող  է անել: Մնացյալը դրա հետեւանքն է:

 

«ԱՄՆ-Ի ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԷ»


- Մի փոքր խոսենք արտաքին քաղաքական խնդիրների մասին: Ադրբեջանում  մի քանի  օր   է`բողոքի ակցիաներ են մանաթի արժեզրկման պատճառով: Դա կհանգեցնի՞ քաղաքական  ճգնաժամի:


- Ոչ, դա կնճշվի ուժային մեթոդներով, քաղաքացիներին կվախեցնեն: Չեմ կարծում, որ բողոքի ակցիաները  քաղաքական ճգնաժամի պատճառ կդառնան:


- Հնարավո՞ր է, որ բողոքի  ակցիաներն ուղղորդվում են երրորդ ուժի կողմից:


- Ոչ: Չարժե, որ ամեն անգամ երրորդ ուժ փնտրենք: Անգամ ԱՄՆ-ի վերաբերմունքը միանշանակ չէ:


- Հաշվի առնելով` իրանա-ադրբեջանական կնճռոտ հարաբերությունները` Իրանն է գուցե ուղղորդում այս բողոքի ակցիաները:


- Ոչ: Իրանը հիմա գլոբալ խնդիրներ ուներ, իսկ Ադրբեջանն այն վիճակում չէ, որ իր Իրանն իր ուշադրությունը սեւեռի այդ երկրում տիրող իրավիճակի վրա:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

https://iravunk.com/sim/?p=163460&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան