Հայաստանում ինտերնետը կենսական պահանջ չէ, այստեղ առանց դրա էլ կարելի է ապրել. փորձագետ

Արխիվ 12-16

Հայաստանում ինտերնետը կենսական պահանջ չէ, այստեղ

առանց դրա էլ կարելի է ապրել. փորձագետ

 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ Հայաստանում համացանցից օգտվողների թիվը հասել է 60%-ի, բայց այդ թիվը, ըստ նրա՝ ներառում է 14 տարեկանից բարձր մարդկանց, և, եթե փոքրերին էլ ներառենք, այն կմեծանա։ Փորձագետի կարծիքով` հետագայում էլ մեզ մոտ այդ թիվն արագ չի աճի. «Հայաստանում ինտերնետի բաժանորդագրության գները բավականին ցածր են, բայց բնակչության 1/3-ի համար դա էլ լուրջ բեռ է, ու աճը կդանդաղի»:

Նա նշեց, որ Եվրոպայի բնակչության 90%-ն օգտվում է ինտերնետից, որովհետև պետական գործառույթները ցանցով են իրականացվում. «Այնտեղ բնակչությանն ինտերնետը պետք է՝ որպես գործիք։ Հայաստանում ինտերնետը կենսական պահանջ չէ, այստեղ առանց դրա էլ կարելի է ապրել։ Հայաստանյան օգտատերը, համեմատած այլ երկրների օգտատերերի հետ, շատ անկիրթ է։ Համակարգչային գրագիտությունը Հայաստանում բացակայում է։ Ո՛չ դպրոցական ծրագրերն են այսօր համապատասխանում 2016թ. հունվարին, ո՛չ էլ դպրոցն ավարտածները հնարավորություն ունեն կրթվելու, որովհետև բազմաթիվ կուրսեր չեն թարգմանվել հայերեն»:

Փորձագետը լուրջ խնդիր է համարում այն, որ անձնական տվյալները մեզ մոտ պաշտպանված չեն. «Անձնական տվյալների պաշտպանության համար ստեղծվեց կառույց, բայց դրա շուրջ հետաքրքրասիրություն չեմ տեսնում։ Դա հետսովետական մտածելակերպ է։ Սովետական Միությունում բոլորն իրարից տեղյակ էին, ու դա պահպանվում է նաև հիմա։ Սովորաբար դա բերում է անձի հափշտակման, երբ ամբողջ տվյալները կուտակելով` կարելի է մարդուն կլոնավորել ու իր անձից ինչ-որ գործողություններ անել։ Մարդն իրեն զգում է անպետք ու համարում, որ անձնական տվյալների պաշտպանություն իրեն պետք չէ»:

Վիրուսները սոցցանցերում, արդեն այդպես համաճարակային չեն տարածվում, բայց նա մտահոգիչ է համարում Հայաստանում կրիպտովիրուսների արագ տարածումը. «Դրանք վիրուսներ են, որոնք մտնում են համակարգչի մեջ և բոլոր ֆայլերը կոդավորում են: Վերականգնելու համար մարդը ստիպված է հիպերավազակներին գումար վճարել, սակայն մեկ-մեկ վերականգնում են, մեկ-մեկ՝ ոչ: Սա արդեն համաճարակի նման է: Կոդավորողները դա անում են յուրահատուկ ձևով, այսինքն՝ ներթափանցելով համակարգիչ, մոտավորապես պատկերացում են կազմում, թե ինչ տիպի ֆայլեր են այնտեղ, և ով է համակարգչի տերը: Հասարակ տնային տնտեսուհուց այնքան գումար չեն պահանջի, որքան, ասենք, հաշվապահից»:

Նա ընդգծեց՝ այդ վիրուսներից վարակվելն այդքան էլ հեշտ չէ. «Ստանում են նամակ, որտեղ գրված է՝ շատ կարևոր փաստաթուղթ է, բացիր: Մեջը zip է դրված, որի մեջ ևս մեկ zip է դրված, նոր այդ ֆայլն է: Այդպես են անում, որովհետև էլեկտրոնային փոստերն ունեն իրենց հակավիրուսային ծրագրերը և գոնե նախնական ստուգում են: Բայց եթե zip-ի մեջ zip է դրված, չեն կարողանում մեջը ստուգել, զգուշացնում են, որ՝ ներբեռնիր, բայց հաշվի առ, որ ստուգված չէ: Մարդը ներբեռնում է, zip-ը բացում, միջից նորից է բացում, մեջը exe ֆայլ է, ինչը նշանակում է, որ ծրագիր է տեղադրում, փաստաթուղթ չէ: Մարդն այդ exe ֆայլը բացում է, համակարգիչը հարցնում է՝ համոզվա՞ծ ես, որ ցանկանում ես տեղադրել, ու գրած է՝ cancel կամ run, ասում է՝ իհարկե՝ run, ու ինքն իր ձեռքով վիրուսը տեղադրում համակարգչի մեջ»:

Հարցին, թե անտիվիրուսները չե՞ն պաշտպանում համակարգիչներն այդ վիրուսներից, մեդիափորձագետը պատասխանեց. «Անտիվիրուս դնելիս ստորագրում եք պայմանագիր, որով խոցելիություններից պաշտպանվածությունը չի երաշխավորվում: Վիրուս գրողներն օգտվում են ինչ-որ խոցելիություններից, որոնցից անտիվիրուսային լաբորատորիաները տեղյակ չեն։ Աշխարհում գոյություն ունի չհայտնաբերված խոցելիությունների վաճառքի սև շուկա: Բացի այդ, Հայաստանում անտիվիրուս կրողների թիվը մեծ չէ։ Շատերն ունեն, բայց անջատում են, որովհետև խանգարում է»։

 


 

 

https://iravunk.com/sim/?p=163459&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան