«ՍՈՒՏ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ՍՈՒՏ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ`

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է իր հրաժարականի երկրորդ տեքստը: Այն, սակայն, նոր հարցեր առաջացրեց թե՛ հանրության, թե՛ լրագրողների  համար: Մասնավորապես, Կարեն Անդրեասյանը գրել է, որ եթե նա այս տարի եւս լիներ ՄԻՊ, ապա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չէր աշխատի այնպիսի արդյունավետությամբ, ինչպիսին այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ:

«Իրավունք»-ը Կարեն Անդրեասյանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով փորձեց պարզել` ում կամ ինչի պատճառով օմբուդսմենի ինստիտուտը պետք է ոչ արդյունավետ աշխատեր: Անդրեասյանը, սակայն, ոչ մի մեկնաբանություն չտվեց` ասելով. «Կներեք, բայց ավելացնելու բան չունեմ: Ամեն նոր բառ ծնելու է նոր հարցեր, իսկ ես չեմ կարող անվերջ մեկնաբանել: Ես մասնավոր անձ եմ եւ չեմ ցանկանում որեւէ լրատվամիջոցի մեկնաբանություն տալ»:

Անդրեասյանն անգամ անպատասխան թողեց այն հարցը, թե արդյոք իր հրաժարականի պատճառն այն ոտքն է, որի մասին հայտարարել էր  աշտպանը լրագրողների հետ զրույցում` նախորդ տարի, երբ արձագանքել էր ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քննադատությանը:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Կարեն Անդրեասյանն ընտանիքով հեռանալու է  Հայաստանից, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ճնշումներ են եղել նրա հանդեպ, նախկին պաշտպանն այսպես արձագանքեց. «Անիմաստ, դատարկ ու սուտ խոսակցություններ: Անգամ մեկնաբանելու կարիք չկա»:

Ի դեպ, Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ ԱԺ ուղարկված իր դիմումից հետո իրավական որեւէ ընթացակարգով նախատեսված չէ, որ պետք է ներկայանա խորհրդարան:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

 

https://iravunk.com/sim/?p=163457&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան