«КОРОЛЬ УМЕР, ДА ЗДРАВСТВУЕТ КОРОЛЬ՞», ԹԵ՞ «ԺԱՆՏԱԽՏԻ ՕՐՈՔ ՔԵՖ»
Արխիվ 12-16
«КОРОЛЬ УМЕР, ДА ЗДРАВСТВУЕТ КОРОЛЬ՞», ԹԵ՞
«ԺԱՆՏԱԽՏԻ ՕՐՈՔ ՔԵՖ»
Ընդամենը օրեր առաջ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել ԱՄՆ՝ ծանր հիվանդությունից բուժվելու նպատակով: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Լևոն Տեր-Պետրոսյանին շուտով վիրահատելու են: Սպասվում է բարդ վիրահատություն, և թեկուզ չլինելով նրա գաղափարակիցը՝ մաղթենք առողջություն ՀՀ հիմնադիր նախագահին:
Իսկ ի՞նչ է այս պահին կատարվում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այսպես կոչված «գաղափարակիցների» շրջանում: Ինչո՞վ են զբաղված նրանք այս պահին, երբ իրենց առաջնորդը առողջական բավականին լուրջ խնդիրներ ունի և պատրաստվում է վիրահատվելու: Այդ մասին ևս տեղեկություններ կան, որոնք ասում են, որ իրեն Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամտերին և հավատարիմ մարդը համարողը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իր տանը քեֆ-խնջույք է անցկացրել, որին մասնակցել են, բնականաբար, ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը:
Թե որն է Զուրաբյանի կազմակերպած այս քեֆ-խնջույքի բուն նպատակը՝ ստույգ հայտնի չէ, բայց համաձայնվեք, որ շատ տարօրինակ զուգադիպություն է՝ իրենց առաջնորդի կյանքը վտանգված է, իսկ իրենք քեֆ են անում, ուրախանում: Ակամայից հիշում ենք «Король умер, да здравтсвует король!» և «Ժանտախտի օրոք քեֆ է ընթանում» հայտնի արտահայտությունները և փորձում ենք հասկանալ, թե այդ ինչի վրա է այդքան ուրախանում Լևոն Զուրաբյանը, որ չի դիմանում և ուզում է իր ուրախությամբ կիսվել մյուս թիմակիցների հետ: Միգուցե արդեն իրեն պատկերացնում է ՀԱԿ-ի առաջնորդի դերու՞մ և ոգևորությունից այդպես շտապու՞մ է: Բայց չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է նաև ապաքինվել, և մենք անկեղծորեն կցանկանանք, որ այդպես լինի՝ առաջին նախագահը վերադառնա և գլխավորի ՀԱԿ-ը, Զուրաբյանն էլ ապրի իր հերթական հիասթափությունը:
Հհշ/Հակ իրական դեմքը» ֆեյսբուքյան էջ
https://iravunk.com/sim/?p=163455&l=am/