Գիշերն օդի ջերմաստիճանը կբարձրանա.Վաղն ամենուրեք տեղումներ են սպասվում
Արխիվ 12-16
Գիշերն օդի ջերմաստիճանը կբարձրանա.Վաղն ամենուրեք տեղումներ են սպասվում
Օդերևութաբաններն զգուշացնում են, որ հունվարի 19-ին մեր հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:
Իսկ ընդհանրապես հանրապետության տարածքում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 8-12 մետրի, 19-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 7-9 աստիճանով, 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ: 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
https://iravunk.com/sim/?p=163451&l=am/