ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԽԱՉԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ԱՊԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԽԱՉԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ`
ԱՊԱՐԱՆՈՒՄ
Այսօր Ապարան քաղաքում տեղի ունեցավ խաչի օծման արարողություն: 2012 թվականին ավետարանիչների հիշատակի օրը` հոկտեմբերի 20-ին, օծվել են Տառ-քարերի պուրակի մոտ գտնվող բլրին վեր խոյացած 33 մետրանոց Սուրբ խաչ կոթողը, որի բարձրությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը, եւ Հույսի խորանը:
Սուրբ խաչն ունի 1711 մետաղյա գլանաձեւ մեծ ու փոքր խաչեր, որոնք ամբողջացնում են մեծ խաչը, խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Այսուհետ խոստացվել էր, որ ամեն տարի կավելանա այն խորհրդանշող եւս մեկ խաչ: Այսօր բացվեց եւ օծվեց հերթական խաչքարը , որի քավորն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Օծմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ապարան քաղաքում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն նվիրված խաչի օծմանը, այդ թվում նաեւ ամանօրին եւ Սուրբ ծննդին: Այս տոնախմբությանը ներկա էին նաեւ տարբեր մարզերի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում էին իրենց տաղավարները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163450&l=am/