ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԻ ՏՐԱՆԶԻՏԻ ԻՐ ԲԱԺԻՆԸ ՍՏԱՆԱԼ»
Արխիվ 12-16
ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԻ ՏՐԱՆԶԻՏԻ ԻՐ ԲԱԺԻՆԸ ՍՏԱՆԱԼ»
Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից «Իրավունք»-ը պարզեց`Հայաստանով Վրաստան ուղարկվելիք գազը հնարավորություն կընձեռի՞ մեր երկրին դառնալ տրանզիտ երկիր: «Կարծում եմ` կարող է լինել, բայց պետք է հաշվի առնել` այդ ամբողջ ցանցը չի պատկանում մեզ: Բայց մեր իշխանությունը պետք է փորձի տրանզիտային իր բաժինը վերցնել»,- ասաց պրն Խաչատրյանը:
Իրանը, ըստ Վ. Խաչատրյանի, այսկերպ փորձում է Հայաստանի միջոցով ամրապնդել կապը Վրաստանի հետ:
Իրան-Սաուդյան Արաբիա լարված հարաբերությունները եւս կարող են հնարավորություն դառնալ Հայաստանի համար տնտեսական առումով: Բանն այն է, որ Իրանն արգելել է Սաուդյան Արաբիայից ապրանքների ներկրումը: Տնտեսագետի խոսքով` պետք է տեղեկանալ, թե որ ապրանքների ներկրումն է արգելվել, որից հետո հասկանալ` Հայաստանը կարո՞ղ է այդ բացը լրացնել, թե՞ ոչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163445&l=am/