Գիսանե Պալյան. «ԵՍ ՍՈՎՈՐ ԵՄ ԱՍԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԵՎ ԶԳՈՒՄ ԵՄ»

Արխիվ 12-16

Գիսանե Պալյան. «ԵՍ ՍՈՎՈՐ ԵՄ ԱՍԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԵՎ ԶԳՈՒՄ ԵՄ»

 

Վաղը` հունվարի 17-ին, կկայանա ArmBody.Project-ի «Լավագույններից լավագույնը» երաժշտական 2-րդ մրցույթի երկրորդ փուլը, որի ժամանակ մասնակիցները կկատարեն հայկական երգեր: Մրցույթի, մասնակիցների եւ ժյուրիի կազմում իր մասնակցության մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը երաժիշտ, երգահան, հեռուստատեսային երաժշտական բազմաթիվ հաղորդումների պրոդյուսեր ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆԻ հետ:

-Տիկին Պալյան, որքանո՞վ էր բարդ նախորդ փուլում մասնակիցներից ընտրել միայն 23 հոգու:

-Դեռեւս նախընտրական փուլից մենք ընտրության բարդությունը զգացինք, բայց, եթե մեզ մոտ լինում է իր ձայնային տվյալներով կասկածելի մասնակից, անպայման նրան հնարավորություն ենք տալիս մյուս փուլում ներկայանալու:  Այնպես որ, մրցույթը փուլ առ փուլ բարդանում է մասնակիցների համար, ավելի նեղանում է իրենց շրջանակները եւ ավելի բարդ է այդ ընտրությունը կատարել:

- Հետաքրքիր է Ձեր կարծիքը` մասնակից սկսնակ երգիչների երաժշտական ճաշակի ու ձայնային տվյալների մասին:

- Լավ մասնակիցներ ունենք, որոնք շատ խոստումնալից են: Օժշտված են լավ տվյալներով, պարզապես, պետք է շատ աշխատեն իրենց վրա: Ուրախ եմ, որ այսպիսի կորիզ ունենք:

- Մեծ փորձ ունենալով երաժշտական մրցույթներին ժյուրիի կազմում լինելու` ի՞նչ կասեք այս մրցույթի ձեւաչափի մասին:

- Կյանքում շատ ազնիվ մարդ եմ եւ թե՛ հեռուստանախագծերում, թե՛ այս պարագայում, ես սովոր եմ ասել այն, ինչ տեսնում եւ զգում եմ: Ընդհանրապես այսպիսի ստրատեգիա ունեմ` անպայման նշել մասնակցի լավ կողմը, որովհետեւ լավ կողմեր բոլորի մոտ էլ կան, եւ նաեւ նշել բացասական կողմը, որպեսզի մասնակիցն իմանա, թե ինչն է իր մոտ լավ ստացվում, ինչը` վատ ու ինչի վրա պետք է աշխատել: Մեր դերը հենց դրանում է, որ ոչ միայն դատենք ու ասենք` դու անցար, դու չանցար, այլ ուղորդենք, թե ինչ անեն այդ մարդիկ հետագայում: Չէ որ իրենք նոր են սկսում եւ նոր պետք է փորձ ձեռք բերեն:

- Մրցույթը որքանո՞վ կարող է հեռանկար ունենալ սկսնակ երգիչների համար:

- Այսօր սկսնակ երգիչների համար, ընդհանրապես, շատ քիչ են հարթակներն, ինչի համար ցավ եմ ապրում: Այսօր շատերը հնարավորություն չունեն ցուցադրելու իրենց ձայնային կարողությունները, որովհետեւ, օրինակ, երաժշտական հեռուստանախագծերը, որոնց մարդիկ մասնակցում էին ու ինչ-որ ձեւով առաջ գնում, նախորդ տարի չկար: Բայց այս երեխաներն աշխատում են իրենց վրա եւ իրենց պետք է այդ հարթակը, այդ բեմը, որպեսզի իրենց ցույց տան իրենց եւ ստուգեն իրենց ուժերը: Մինչդեռ չկար այդ հարթակը, իսկ «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթը ինչ-որ տեսակի հարթակ է, որպեսզի մասնակիցները իրենց դրսեւորեն, ցույց տան, լսեն մասնագետների կարծիքներ, լինեն մրցակցության մեջ:

- Այո, բայց մեր օրերում շատերը հենց խուսափում են այդ մրցակցությունից. պարզապես, մի օր իրենց երգիչ են հայտարարում եւ վերջ:

- Շատ կարեւոր է ցանկացած մրցակցություն, իսկ դրա բացակայությունը լրիվ լճացման է բերում: Իսկ այդ մրցակցության արդյունքում, եթե անգամ չանցնեն էլ հաջորդ փուլ, դա պետք է ընդամենը խթան լինի ավելի շատ աշխատելու: Մի խոսքով` չնայած իմ զբաղվածությանը, ես մեծ հաճույքով համաձայնեցի լինել այս մրցույթի ժյուրիի կազմում, որովհետեւ ճիշտ գործ է արվում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163444&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան