ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2016-ՈՒՄ» ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԵՐԳՈՎ
Արխիվ 12-16
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2016-ՈՒՄ» ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԵՐԳՈՎ
Ուկրաինացի հայտնի երգչուհի ԱՆԱՍՏԱՍԻԱ ՊՐԻԽՈԴԿՈՆ մտադիր է մասնակցել Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016» մրցույթի ընտրական փուլին: Երգչուհին նախընտրել է մրցույթին ներկայանալ հայ հեղինակի`ՀՀ կոմպոզիտորների միության անդամ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ երգով: «Free now» ռոմանտիկ կատարման բառերի հեղինակը Նիկոլայ Բրովչենկոն է, ով 2014թ. Շուշան Սարգսյանի եւ ուկրաինական բեմի աստղերի հետ մասնակցել է «Ոսկե Դարպասներ» նախագծին։ Իսկ երգի գործիքավորման մեջ ներառված է նաեւ բլուլ երաժշտական գործիքը՝ հայտնի բլուլիստ Ավագ Մարգարյանի կատարմամբ, ով, ի դեպ, ելույթ է ունեցել Ամերիկայում, Արգենտինայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Իտալիայում, Լիբիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Թուրքիայում եւ Վրաստանում: Նրա կատարումներով սկավառակը 2012թ. արժանացել է «Էդիսոն Վոռլդե պատվավոր մրցանակի։ 2008-ից Ավագը Գյուրջինի անվան ժողովրդական գործիքների անսամբլի անդամ է, որի հետ շրջագայել է ողջ Եվրոպայում:
Հայաստանի ամենավառ կոմպոզիտորներից մեկը` Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Շուշան Սարգսյանն ավարտել է Ուկրաինայի կոնսերվատորիան (Կոտլյարեւսկու անվան Խարկովի մշակույթի ինստիտուտ) եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Վարդան Աճեմյանի դասարան)։ 2003թ. Շուշանը «Հայաստան երկիր» երգով հաղթել է «Սայաթ-Նովա» երգի մրցույթում։ 2014թ. գրել է «Ոսկե դարպասներ» երգը, որը Ուկրաինայում շատ քննադատներ եւ լրատվամիջոցներ անվանել են «երկրի երկրորդ հիմն»։
Շուշան Սարգսյան երաժշտության մեջ նրբորեն միահյուսվում են արեւելյան եւ արեւմտյան մոտիվները, ավանդույթներն ու նորարարությունը։ Նոր ձայներ գտնելու համար Շուշանը հաճախ է օգտագործում անսովոր գործիքների հնչյունները, որոնք ստեղծվում են հատուկ նրա ստեղծագործություններ համար եւ ներդաշնակ են ավանդական գործիքների հետ։ Այդ նոտաներն էլ հանդիսատեսին հասցնում է Ավագ Մարգարյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163440&l=am/