ԷՔՍՏՐԱՍԵՆՍ-ԲՈՒՍԱԲՈՒՅԺԻ ՀՈՐԴՈՐՆԵՐԸ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16
ԷՔՍՏՐԱՍԵՆՍ-ԲՈՒՍԱԲՈՒՅԺԻ ՀՈՐԴՈՐՆԵՐԸ
ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արդեն տեւական ժամանակ է, որ առողջապահության նախարարությունը իրականացնում է սուր շնչառական վարակների կանխարգելիչ աշխատանքներ: «Իրավունք»-ը Էքստրասենս-բուսաբույժ Կարեն Ափոյանից հետաքրքրվեց` ինչ խորհուրդներ կտա մեր ազգաբնակչությանը` սուր շնչառական վարակներից խուսափելու:
«Նախ առավոտյան լվացվելիս լեզուն մաքրել փայտիկով կամ խոզանակով, գոլ ջրով քթի լվացում անել: Այնուհետեւ խմել մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր, որի մեջ նախապես պետք է ավելացնել մեկ պտղունց աղացած սեւ բիբար եւ մեկ թեյ գդալ մեղր: Այս խառնուրդը խմել քսանմեկ օր»,- ասաց բուսաբույժը:
Քնելուց առաջ Կարեն Ափոյանը խորհուրդ է տալիս խմել մեկ բաժակ գոլ ջուր, որի մեջ պետք է լինի մեկ պտղունց աղացած իմբիր: «Եթե մարդը ջերմություն ունի, օգտագործել կիտրոն օրը մեկ հատ: Ցանկալի է այն կեղեւով օգտագործել երեք օրից ոչ ավելի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Էքստրասենսը խորհուրդ է տալիս խուսափել նաեւ շատ երլար եփված, ճաշատեսակներից: Մասնագետի խոսքով` իմունիտետը թուլացնող մթերքներն են` մածունը, պաստերիզացված կաթնամթերքը, մեսեղենը` հատկապես հավը, գառը, երշիկեղենը, ջրալի ճաշերը, մակարոնեղենը, սպիտակ հացը, գազավորված ըմպելիքները, տապակած ուտեսները:
Բուսաբույժը խորհուրդ է տալիս առավոտյան խուսափել սուրճից, իսկ նախաճաշը սկսել թարմ մրգերից կամ չրեղենից: Ճաշին ուտել թարմ սալաթ, փլավեղեն` ոսպ, լոբի, հաճարեղեն: Ցանկալի է օգտագործել նաեւ հերկուլես, բրոկոլի, դդում, կիսաեփ կարտոֆիլ, դդմիկ, եգիպտացորենի շիլա, բազուկ, խորոված սոխ: «Ճաշի ընթացքում ցանկալի է մի փոքր պճեղ սխտոր ուտել, դանդաղ ծամել: Դրանից հետո երկու ժամ ջուր չխմել»,- հորդորում է մասնագետը:
Կ. Ափոյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին օգտագործել ընկույզ, նուշ, պնդուկ, դդմի չբոված կորիզ:
Մասնագետից հետաքրքրվեցինք` կարելի՞ է օգտագործել օղի կամ գինի` սուր շնչառական վարակներից խուսափելու համար: «Կարելի է օղի օգտագործել բայց միայն 20-30 գրամի չափով ուտելուց առաջ կամ ընթացքում:Գինին կարող է օղու նման վարակասպան չլինել: Ես ալկոհոլ խորհուրդ չեմ տալիս, քանի որ այս պահին վարակվածների թվում երեխաներ կան, որոնք չեն կարող օղի խմել: Բացի այդ` ամեն մարդ չէ, որ կցանկանա օղի խմել»,- եզրափակեց մասնագետը:
Հ.Գ. Ինչպես առողջապահության ոլորտի մասնագետները, այնպես էլ Կարեն Ափոյանը կարեւորում է օդափոխությունը. ցանկալի է հաճախ օդափոխել սենյակը: Առավոտյանո եւ երեկոյան տասը որպե մաքուր օդ շնչել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163436&l=am/