ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐՈՒ ՄԱՀՎԱՆ ԲՈԹԸ ՀԵՐՔՎԵՑ. «Ինքն էլ հաճույքով չի ընդունում իր շուրջ ստեղծված այս աղմուկը»

Արխիվ 12-16

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐՈՒ ՄԱՀՎԱՆ ԲՈԹԸ ՀԵՐՔՎԵՑ. «Ինքն էլ հաճույքով չի ընդունում իր շուրջ ստեղծված այս աղմուկը»

 

Արդեն մի քանի ժամ է, ինչ մամուլում ու սոցցանցերում շրջանառվում են լուրեր, թե Գուրգեն Մահարու այրին` ՀՀ Գրողների միության անդամ, գրող Անտոնինա Մահարին մահացել է: Սակայն, ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կինը` «Ծիծեռնակ» ամսագրի եւ հրատարակչության տնօրեն ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ի գիտություն այս տեղեկությունը տարածողների, քիչ առաջ գրել է. «Անտոնինա Մահարիի մահվան լուրը հերքվեց: Ուրախ եմ նախորդ ապատեղեկությունը հերքելու համար»:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ հանրության լայն շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացել այն մասին, թե Անտոնինա Մահարին հիվանդ, մենակ, անօգնական, առանց հոսանքի, ցուրտ բնակարանում գամված է անկողնում: Մինչդեռ պարզվում է, իրականությունը մի փոքր այլ է, ինչը օրեր առաջ «Իրավունքի» հետ զրույցում պարզաբանել է ՀՀ գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ. « 92 տարեկան կին է... Շատ կցանկանամ, որ աշխույժ ման գա, ոտքի լինի: Մենք մի քանի գրողներ ունենք 90-ն անց, որ կուզենամ ոտքի վրա լինեն, բայց հիմա տարիք է, ինչ ասեմ, ես չեմ որոշողը: Հիմա մենք այս վիճակում որքան կարող ենք, մեր հնարավորությունների սահմանում աջակցում ենք, մշտապես կապի մեջ ենք իր հետ, մեզ չէ, որ պետք է հիշեցնեն, թե գրողների հետ ոնց պիտի աշխատենք: Ցավալին այն է, որ շատ գրողներ ունենք, որոնք դժվարությունների մեջ են, ծայրահեղ վատ են ապրում, հիվանդ են, բժշկական աջակցության կարիք ունեն, մենք դրանք հոգում ենք: Իմիջիայլոց, մեր միությունը եզակի միություններից է, որ բժշկական բոլոր հարցերով զբաղվում է, մի մասին էլ` պետպատվերի շրջանակում: Նաեւ անվճար մեր ստեղծագործական տներում ապրում են ու ստեղծագործում, բոլոր գրողները օգտվում են դրանից: Մեր միության անդամների մեծ մասը 65-ից բարձր են, պարզ է, որ այդ տարիքից հետո առողջական ու ֆիզիկական խնդիրներ են առաջանում, իհարկե, այս հարցով մենք էլ, նախարարությունն էլ պետք է զբաղվեն: Պետք չէ շատ հիվանդագին բան դարձնել այս ամենը, մանավանդ, որ ինքն էլ հաճույքով չի ընդունում իր շուրջ ստեղծված այս աղմուկը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163435&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան