Ավո Ադամյան. «ՍԱ ԻՄ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՉԷ, ԱՅԼ ԲՈԼՈՐԻՆՍ» (Պրեմիերա)
Արխիվ 12-16
Ավո Ադամյան. «ՍԱ ԻՄ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՉԷ, ԱՅԼ ԲՈԼՈՐԻՆՍ» (Պրեմիերա)
«Իմ շատ սիրելի ընկերներ ահա եւ ձեր տեսահոլովակը…Սա իմ տեսահոլովակը չէ, այլ բոլորինս», - գրել է երգիչ ԱՎՈ ԱԴԱՄՅԱՆՆ ու հանրության դատին ներկայացրել իր «Դաժան է սերը» տեսահոլովակի պրեմիերան: Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Արսեն Բարսամյանը: Անդրադառնալով տեսահոլովակի հուզառատ բովանդակությանը ու ոչ պակաս հուզիչ երգին, օրեր առաջ Ա. Ադամյանն «Իրավունքի» հետ զրույցում նշել էր հետեւյալը. «Ընտրված երգն իմ տարիների ընկերն է: Հազար անգամ երգելուց հետո էլ հուզվում եմ: Նախապես ասեմ տեսահոլովակում առկա տեսարանները կապ չունեն իմ անձնական կյանքի հետ: Ընդհանրապես իմ գործերի մեջ առաջին քննադատը ես եմ լինում ու հերթական աշխատանքս ներկայացնելուց մտածում եմ, որ ավելի լավը կարող էր լինել: Իսկ սա այն եզակի դեպքն է, որ չեմ կարողանում թույլ տեղը գտնել: Այս երգում էություն, հոգեվիճակ կա, ունի անհատական ընկալում մեզնից յուրաքանչյուրի կողմից»: Եվ, իսկապես, մի քանի ժամվա ընթացքում տեսահոլովակն արդեն իսկ ունեցավ հարյուրավոր դիտումներ ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ, որոնց ի պատասխան երգիչը սոցցանցում գրել է. «Անչափ շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին բարեմաղթանքների համար: Ձեր ներկայությունը ինձ ավելի է ոգեւորում ու ստեղծագործելու ուժ տալիս»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163433&l=am/