ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ Է ՀՐԱԶԴԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ-ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ Է ՀՐԱԶԴԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ-ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Այս տարի ապրիլի Հրազդանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, որոնք գուցե թեժ լինեն, քանի որ հնարավոր է, որ ընդդիմադիր այլ կուսակցություններ առաջադրեն թեկնածուներ: Շրջանառվում է ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյան անունը: «Իրավունք»-ի հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն ասաց, որ դեռ վերջնական ու հստակ որոշում չի կայացրել: «Հիմա քննարկումների իրավիճակի գնահատման փուլում եմ: Վերջնական պատասխան ունենալու դեպքում այն կհրապարակեմ»,- եզրափակեց խոսնակը եւ չհերքեց լուրը:
Ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր եւս վերջնական որոշում չեն կայացրել այս հարցում:
Հիշեցնենք` ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին հիմնականում վերաբերվել է անլուրջ ու արհամարհական: Տեսնենք` ինչպիսի կլինի պատկերն այս տարի, եթե հաշվի առնենք, որ փոխվել է երկրի կառավարման կարգը` կիսանախագահականից անցնելով խորհրդարանականի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163431&l=am/