ՓԱՍՏԱԲԱՆ. «ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԻՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ»
Արխիվ 12-16
ՓԱՍՏԱԲԱՆ. «ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԻՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ»
ԱԱԾ-ի վնասերծած հանցավոր խմբի հետ համագործակցելու մեղադրանքով, ինչպես հայտնի է, ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: «Իրավունք»-ն այսօր Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանից տեղեկացավ, որ նա եւ իր գործընկեր` Շիրխանյանի մյուս փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, այցելել են իրենց պաշտպանյալին: «Քննչական գործողություններ չեն կատարվել, պարզապես մեր պաշտպանյալն իր առողջական վիճակից է դժգոհել»,- մանրամասնեց պրն Ոսկանյանը:
Հիշեցնենք` Վահան Շիրխանյանը ոտքի եւ սրտի առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով էլ փաստաբանները բողոքարկել են նրա խափանման միջոցը փոխելու մասին որոշումը:
«Իրավունք»-ն արդեն տեղեկացրել է, որ առաջին ատյանի դատարանը մերժել է փաստաբանների պահանջը: Վերջիններս առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու պահանջով դիմել են վերաքննիչ դատարան: Մինչ այժմ ծանուցում բողոքն վարույթ ընդունելու մասին չեն ստացել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163429&l=am/