ՖՐՈՒՆԶԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «էդ Մխիկի ու իր մտերիմների կիլլերն էր` էդ ստահակ, մարդասպան Սեփոյանը»

Արխիվ 12-16

ՖՐՈՒՆԶԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «էդ Մխիկի ու իր մտերիմների

կիլլերն էր` էդ ստահակ, մարդասպան Սեփոյանը»

 


«Երեկ էդ մարդասպան ստահակի կողմից սպանված որդիներիցս մեկի` անչափահաս, երեք տարեկան երեխայի ծննունդն էր, ինձ ասում է պապիկ` ո՞ւր ա պապան, պապային եմ ուզում, պապային բեր... Իմ երկու տղաներին մտադրված կանչել ու սպանել են, էդ Մխիկի (նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյան) ու իր մտերիմների կիլլերն էր` էդ ստահակ, մարդասպան Սեփոյանը», արցունքները մի վարկան անգամ չդադարելով iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում, ասաց Հանքավանում 2015թ. նոյեմբերի 16-ին սպանված եղբայրների հայրը` Հրազդանում հայտնի գործարար Ֆրունզիկ Գալստյանը:

Մեր զրուցակցի խոսքով սպանությունից րոպեներ առաջ Հայրապետ Սեփոյանը (մեղադրյալը) հեռախոսազրույց է ունեցել մի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի հետ.«Սպանությունը գրանցվել է 19-07 րոպեին, իսկ 19-00-ին էդ մարդասպանը զանգել է Քոչարյանին եւ նրա քեռուն, ի՞նչ են խոսել չգիտեմ, բայց արդեն սպանությունը կատարելուց հետո` նորից րոպեներ անց ստահակը զանգել է քեռուն եւ ասել, որ արդեն գործն արված է, հենց Մխիկն էլ փորձել է պարտակել այս գործը, փախցնել քրոջ տղուն, բայց փաստորեն չի ստացվել: մեր փաստաբանը միջնորդել է, որ հարցաքննվեն այդ երկու անձնավորությունները: Ես էս պահին հստակ մեղադրել չեմ կարող, բայց...»:


«ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ՎԱՀԵՆ ԵՂԲՈՐՍ ԸՆԿԵՐՆ ԷՐ»

Մենք փորձեցինք կապվել նաեւ ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանի հետ, ով նկատեց միայն.«Ես նորմալ հարաբերությունների մեջ եմ եղել այդ ընտանիքի հետ, սպանվածներից Վահեն` եղբորս ընկերն էր: Շրջանառվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»:


Հիշեցնենք, որ 2015թ, նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները,  նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվել եւ կալանավորվել է 27–ամյա Հայրապետ Սեփոյանը։

Հ.Գ. Վերոհիշյալ դաժան սպանության հետ կապված առավել ուշագրավ մանրամասներ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=163428&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան