«ՉԻ ԿԱՐՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎՐԱ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԼԻՆԵԼ»
Արխիվ 12-16
«ՉԻ ԿԱՐՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎՐԱ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԼԻՆԵԼ»

«ԳԱՂԱՓԱՐԸ ԴԵՌ ՄԻՍ ՈՒ ԱՐՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ

- Այս գաղափարը դեռ միս ու արյուն չի ստացել, այլ պարզապես Հրաչյա Պողոսյանի ցանկությունն է: Անցած տարի Մայր Աթոռում սրբերի շարքում դասեցինք Հայոց ցեղասպանության զոհերին, եւ այս ամենը տեսանելի դարձնելու համար մի սրբապատկեր օծվեց, որը մեր սրբերի հավաքական ամբողջությունն է: Եվ այս միտքը ծնվել է հենց սրբադասման օրը, որ այդպիսի մի պատկեր տեղադրվի կամ Ցեղասպանության թանգարանում, կամ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Աստծո հաջողությամբ, այն կարող է կյանքի կոչվել, կամ` ոչ, բայց ցանկալի է, որ կյանքի կոչվի: Ծիծեռնակաբերդի հենց բարձունքում պատի վրա նշված են բոլոր այն բնակավայրերը, որտեղ ցեղասպանություն է եղել: Ուստի` միգուցե, սա խորհրդանիշը լինի վերածնության, այսինքն` մեզ ինչքան էլ կոտորեցին, այնուամենայնիվ, մենք կանք այսօր եւ ոչ միայն, այլ նաեւ մեր հարգանքն ենք մատուցում մեր նահատակներին եւ իրենց սրբացնելով` մեզ ավելի ուժեղ ենք դարձնում:
«ԹԱՆԳԱՐԱՆԻ
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արեւելագետ ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ.
- Անձամբ դեմ եմ հուշահամալիրի արդեն գոյություն ունեցող ճարտարապետական լուծման մեջ ինչ-որ այլ, նոր տարրեր ավելացնելուն:
Կարծում եմ` գոյություն ունեցող ամեն մի դետալ, իր պարզության մեջ այնքան տպավորիչ է, որ յուրաքանչյուր նոր ավելացում, այդ ազդեցիկությունը կխաթարի: Մեր թանգարանի տնօրինությունը դեռ նման հարց չի քննարկել, բայց կարծում եմ` դժվար թե, տնօրենն էլ համաձայնի:
«ՊԱՐԶԱՊԵՍ ԳԵՂՑԻՈՒԹՅՈՒՆ Է»

- Նման հուշակոթող տեղադրելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անթույլատրելի է: Պարզապես, գեղցիություն է, չի կարող հուշարձանի վրա հուշարձան լինել: Եթե ասվում է, որ այն պետք է խորհրդանշի Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին, բա էլ ի՞նչ է խորհրդանշում ողջ հուշահամալիրը: Սա ընդամենն անփույթ, երկար չմտածված ցանկություն է, որը չի կարելի թույլատրել, որ կյանքի կոչվի:
Ներկայացրեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ