Գրիպի եւ սուր շնչառական վարակների առնչությամբ ձմեռային արձակուրդները Հայաստանում երկարաձգվել են եւս մեկ շաբաթով: Թե ինչպես է ստացվում, որ մի կողմից` հայտարարվում է, որ երկրում համաճարակ չկա, մյուս կողմից` արձակուրդները եւս մեկ շաբաթով երկարաձգվում են ¥նման դեպք, որ արձակուրդները երկու շաբաթով հետաձգվեն, գոնե մեր հիշելով չի եղել¤, առնվազն տարօրինակ է թվում:
Արդյոք դա չի՞ վկայում, որ, այնուամենայնիվ, եթե ոչ խուճապի, գոնե լուրջ մտավախության առիթ կա: Առավել եւս, որ «խոզի գրիպից» մահացության դեպքերը գնալով միայն ավելանում են: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՆ լրատվական ծառայությունից, որտեղից մեզ կրկին անգամ տեղեկացրին, որ համաճարակ չկա: Իսկ դպրոցական արձակուրդների երկարացման անհրաժեշտությունը ընդամենը պայմանավորված է.
- Հանրապետությունում առկա համաճարակաբանական իրավիճակով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ սուր շնչառական հիվանդությունների 80%-ը բաժին է ընկնում երեխաներին: Մեկ անգամ եւս հորդորում ենք` խուճապի չմատնվել ¥հեշտ է ասելը- Հեղ.¤, կա ընդամենը հիվանդության բարձրացում, բայց ոչ համաճարակ:
Նշենք, որ երեկ ԱՆ նախարարը հայտնել է, որ վերջին 20 օրվա ընթացքում հիվանդանոց է դիմել 20 հազարից ավելի քաղաքացի, որից 7 հազարը` պայմանավորված սուր շնչառական հիվանդություններով: Ներկա պահին բուժհաստատություններում բուժումը շարունակում են 948 քաղաքացիներ, 420-ի մոտ ախտորոշվել է թոքերի բորբոքում: