2016Թ.-Ը ԵՎՍ ԾԱՆՐ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

2016Թ.-Ը ԵՎՍ ԾԱՆՐ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այն, որ նավթի համաշխարհային գներն Ադրբեջանից զատ ազդում են նաեւ հայաստանյան տնտեսության վրա, հայտնի փաստ է: Մեխանիզմն էլ նույնքան հայտնի է. նավթի գների անկումը հարվածում է ռուսական ռուբլուն եւ տնտեսությանը, ինչն էլ արդեն դեպի մեր երկիր եկող տրանսֆերների, ՌԴ-ում մեր հայրենակիցների գործունեության եւ այնտեղ Հայաստանից արտահանվող ապրանքների գների տեսքով անդրադառնում է հայաստանյան տնտեսության վրա:յսպիսով՝ ի՞նչ սպասենք այս տարի: 2016թ.-ի համար Համաշխարհային բանկը ¥ՀԲ¤ Հայաստանի համար կանխատեսել է 2,2 տոկոս տնտեսական աճ, մոտավորապես այնքան, որը սահմանված է նաեւ ՀՀ պետբյուջեով: Յոլա գնալու ցուցանիշ, հաշվի առնելով նաեւ, որ ՀԲ-ն այլ երկրների հետ կապված հիմնականում կանխատեսել է անկումային կամ զրոյական թվեր:

Կապահովվի՞ այդ 2,2 տոկոս աճը. ամենայն հավանականությամբ՝ նույնիսկ մի փոքր էլ կարող է գերակատարվել՝ կախված գյուղատնտեսության վիճակից: Եթե գյուղատնտեսական տարին 2015թ.-ի պես բարենպաստ լինի, բերքի սպառման խնդիրներ թերեւս չենք ունենա: Նաեւ նկատի ունենալով, որ անցած տարի բավականին կարգավորված ԵՏՄ մեխանիզմները ռուսական շուկայում հայկական մթերքների համար նկատելիորեն բարելավված ռեժիմներ են հաստատել եւ ցանկացած ծավալի արտահանում տեղ կգտնի: Գումարած դրան՝ հայկական ապրանքներն արդեն որոշակիորեն ադապտացվել են ռուբլու անկմանը, եւ թեեւ այս տարի էլ ռուբլին դեռ շարունակում է թուլանալ, սակայն արդեն նկատելիորեն ավելի թույլ դինամիկայով: Ընդ որում՝ նավթի գներն արդեն այն ռեկորդային ցածր մակարդակի վրա են, որ էլ շեշտակի ցնցումների տեղ պարզապես չկա: Այսինքն, եթե տարվա ընթացքում նավթը չաճի եւ իր հետ վեր տանի նաեւ ռուբլուն, էլի վերջինիս փոխարժեքի առանձնահատուկ անկումներ հազիվ թե լինեն: Եվ, վերջապես, թուլացած ռուբլուն ադապտացվում է նաեւ ռուսական բիզնեսը, այսինքն՝ այդտեղ աշխատող մեր հայրենակիցներն էլ մի փոքր ավելի հանգիստ շունչ քաշելու հնարավորություն կունենան: Մի խոսքով՝ տնտեսագիտական լեքսիկոնով ասած՝ ռուսական տնտեսությունն ակնհայտորեն հասել է անկումային հատակին, եւ եթե բացառվեն ֆորսմաժորները, սկսվելու է դանդաղ վերակենդանացման փուլ, որն այսպես թե այնպես՝ Հայաստանին օգուտ է:
Մյուս հիմնական ազդող գործոններից է մետաղների միջազգային գները: Այստեղ եւս ռեկորդային անկումներ են, եւ հաշվի առնելով այն կախվածությունը, որ Հայաստանն ունի գունավոր մետաղներից, եթե այդ գնանկումային իրավիճակը չփոխվի, բավականին մռայլ տարի է լինելու: Ընդ որում, մասնավորապես պղնձի էժանացման էֆեկտը հնարավոր է մեղմել արտահանման ծավալների ավելացման հաշվին: Սակայն այդ գործիքը 2015թ.-ին հնարավորինս կիրառվեց, եւ այս ուղղությամբ արդեն հնարավորությունները բավականին սահմանափակ են:
Արդյունքում՝ առկա բոլոր պլյուս-մինուսները հաշվի առնելով, հիշատակված 2,2 տոկոսանոց տնտեսական աճը տրամաբանական տարբերակ է թվում: Սակայն հաշվի առնելով առկա բավականին ծանր սոցիալական բազան, այն գործնականում կմնա աննկատ:
Այնուամենայնիվ՝ զարգացման որոշակի «պաշարներ» դեռ մնում են: Առաջինն ու ամենակարեւորը. 25-ամյա վաղեմություն ունեցող ներքին տնտեսական մեխանիզմների ¥կոռուպցիա, ստվեր, մոնոպոլիզացիա եւ այլն¤ ռեալ կարգավորումն անգամ այս գլոբալ ծանր տնտեսական իրողությունների պարագայում ի զորու է առավել քան հետաքրքիր էֆեկտ ունենալ: Ընդ որում՝ գլոբալ տնտեսությունն այն աստիճան մռայլ է, որ մեր պատկան այրերը պարզապես նույնիսկ ստիպված են այդ ուղղությամբ լուրջ քայլերի գնալ:
Երկրորդ հետաքրքիր սպասելիքն Իրանն է: Ուր որ է՝ այդ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները կարող են չեղյալ համարվել, եւ դրա հետ կապված իրանական ուղղությամբ մի շարք գլոբալ տնտեսական ծրագրեր միանգամայն այլ երագ են սկսել ստանալ: Խոսքը մինչեւիսկ Իրան-Հայաստան երկաթուղու մասին է, եւ ինչպես ցույց տվեց այս ամսվա սկզբներին տեղի ունեցած ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հայաստանյան այցը, այդ ծրագրին մասնակցության թեման վերադառնում է ռուսական օրակարգ: Սրա հետ մեկտեղ կարող է բավականին հետաքրքիր ծրագիր դառնալ Վրաստանի կողմից Իրանից գազ գնելու թեման, այդ ուղղությամբ միասնական էներգետիկ հանակարգ ստեղծելու գաղափարը եւ այլն: Բայց այս կարգի ծրագրերը, եթե անգամ աշխատեն, դրանց էֆեկտը չի կարող ամնիջապես տեսանելի դառնալ: Իսկ դա նշանակում է, որ այս տարին, միեւնույնն է, ծանր է լինելու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
յսպիսով՝ ի՞նչ սպասենք այս տարի: 2016թ.-ի համար Համաշխարհային բանկը ¥ՀԲ¤ Հայաստանի համար կանխատեսել է 2,2 տոկոս տնտեսական աճ, մոտավորապես այնքան, որը սահմանված է նաեւ ՀՀ պետբյուջեով: Յոլա գնալու ցուցանիշ, հաշվի առնելով նաեւ, որ ՀԲ-ն այլ երկրների հետ կապված հիմնականում կանխատեսել է անկումային կամ զրոյական թվեր:

https://iravunk.com/sim/?p=163421&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան