ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻԼԻՊ-Ի ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է
Արխիվ 12-16
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻԼԻՊ-Ի
ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է»
«Իրավունք»-ն այսօր արտակարգ եւ լիազոր դեսպան, վերլուծաբան Արման Նավասարդյանից պարզեց` կարող ենք ենթադրել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաջորդ գործողությունը որտեղ կլինի: Դժվար է ասել, թե որտեղ կլինի: Ամեն տեղ էլ կարող է լինել: Տա աստված, Հայաստանը շրջանցի»,- պատասխանեց նախկին դեսպանը:
Հիշեցնենք` Խմբավորումը ահաբեկչական գործողություններ են ձեռնարկել Բաղդադում, Թուրքիայում, Ինդոնեզիայում:
Վերլուծաբանի խոսքով` ճիշտ չեն այն վերլուծությունները, թե ԻԼԻՊ-ը Հայաստանին չի սպառնում: «Հայաստանը եւս մտնում է ԻԼԻՊ-ի կողմից ստեղծվելիք խալիֆայության մեջ: Սա մտահոգիչ է»,- ասաց Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպմանը, որը, հավանաբար, տեղի կունենա հաջորդ շաբաթ, դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում, հավանաբար, կքննարկվի սիրիական ճգնաժամը: ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն կփորձեն մինչ Օբամայի պաշտոնավարման ավարտը լուծել խնդիրը: Ռուսական քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը, Ֆրանսիան հասկացավ` ահաբեկչության դեմ պայքարելու համար պետք է համագործակցել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163417&l=am/