«ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ» ԸՍՏ ԱԱԾ-Ի ԵՎ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ

Արխիվ 12-16

 

«ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ» ԸՍՏ ԱԱԾ-Ի  ԵՎ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ

Ընդհանրապես, պետությունում ունենալ անկախ մի հաստատություն, որը կզբաղվի քաղաքացիների իրավունքներով, ունենալով իր անկախության եւ բարձր հեղինակության սահմանադրական երաշխիքներ, ճիշտ բան է: Սակայն շատ ու շատ երկրներում օմբուդսմենի ինստիտուտը, որպես այդպիսին, արգասիք է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ հենվում է այդ կոնվենցիայի գաղափարախոսության վրա, համաձայն որի` մարդու իրավունքները գերագույն արժեք են: Հաճախ այդ «գերագույն արժեքի» գաղափարական դրույթները որեւէ կապ չունեն իրական մարդկանց իրական իրավունքների եւ խնդիրների հետ եւ անգամ էապես հակասում են դրանց, իսկ այդ դրույթների անառարկելիությունը հասցված է մի տեսակ կրոնական դոգմաների անսասանության աստիճանի:

 

 

Օբյեկտիվության համար հարկ է արձանագրել, որ աշխարհի գլոբալացման պայմաններում մարդու իրավունքների կատեգորիան վերածվել է մի տեսակ գլոբալ քվազիկրոնի` կեղծ կրոնի, որի անհանդուրժողականությունը այլ կարծիքների նկատմամբ գերազանցում է աշխարհի բոլոր կրոններին: Ու թեեւ նույն Արեւմուտքի ծնունդ լիբերալ գաղափարախոսությունը առավել քան 100 տարի գոյություն ունեցող քաղաքական աստվածաբանության տեսությունը հռչակում է հակագիտական, հարկ է նշել, որ մարդու իրավունքների գաղափարախոսությունը մաքուր քաղաքական աստվածաբանություն է որպես այդպիսին, պարզապես այդտեղի «աստվածը» կեղծ է եւ արհեստածին:
Ու թերեւս հենց այդ` կեղծ աստծու վրա հիմնված մարդու իրավունքների քաղաքական աստվածաբանությունն է պատճառը, որ մեր երկրում օմբուդսմենի ինստիտուտը դրսեւորեց իրեն ոչ թե որպես հեղինակավոր անկախ հիմնարկություն, այլ ե՛ւ իշխանության, ե՛ւ ժողովրդի խորթ զավակ: Ճիշտ է, մեր բոլոր երեք օմբուդսմենները որոշակի դրական գործ արել են իրավապահ մարմինների կողմից չափն անցնելու եւ որոշ չինովնիկների «բեսպրեդելի» պարագայում դրանց պորտը տեղը դնելու առումով, սակայն... Պարզ է, որ որեւէ իշխանության դուրը չի գալիս, երբ իրեն ասող կա, որ աչքի վերեւը ունք ունի, բայց ժողովուրդն այդպես էլ այդ «պորտատեղադրողին» չհամարեց իրեն հարազատ, սեփական շահերի պաշտպան ու երբեւէ թիկունք չկանգնեց այդ ինստիտուտին: Դա եղավ այն պատճառով, թերեւս, որ կոնկրետ մեր երկրում օմբուդսմենի ինստիտուտը չեղավ հայ մարդկանց, ՀՀ քաղաքացիների բուն շահերի արտահայտիչ, բայց միաժամանակ էլ չեղավ իշխանության գործունեության գեղեցիկ ցուցանակ: Այն եղավ մի մարմին, որը զբաղված է մարդու իրավունքների կեղծ «բիբլիայով»` Եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթների պաշտպանությամբ, մինչդեռ այդ դրույթների շատ էական մասը խորթ են ե՛ւ իշխանության, ե՛ւ ժողովրդի բուն շահերին, չունեն ազգային որեւէ նկարագիր:
Այդ պայմաններում օմբուդսմենի ինստիտուտը վերածվում է գլոբալացման, այսինքն` փաստացի արտաքին ուժերի շահերը եւ նպատակները կամա, թե ակամա առաջ տանող մարմնի: Այդ կաման եւ ակաման էլ, բնականաբար, այս կամ այն չափով կախված են օմբուդսմենի անձից, սակայն ինչպես տեսանք, մինչ այժմ բերել են միայն օմբուդսմենների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը:
ԻՆՉՈՒ ՀԵՌԱՑԱՎ
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Երբ իրավաբան Կարեն Անդրեասյանը նոր-նոր էր առաջադրվում օմբուդսմենի պաշտոնի, նա հասցրել էր դառնալ լրագրողների աչքի գրղը, քանզի զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը իրականացրեց այնպես, որ դա վերածվեց մամուլի եւ լրագրողի գլխին կախված մահակի, երբ որեւէ լրատվամիջոցին կամ լրագրողին կարող են պարզապես խեղդել բազմամիլիոնանոց դատական հայցերի հեղեղով: Սակայն հարուցելով հանդերձ 4-րդ իշխանության զայրույթը եւ դժգոհությունը, թեեւ իբր թե նախատեսված էր խոսքի եւ մամուլի ազատության դաշտում ավելի ժողովրդավար պայմանների ստեղծման համար, Կարեն Անդրեասյանի հեղինակած օրենքը անշեղորեն համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայի տառին եւ ոգուն: Ճիշտ է, արդեն օմբուդսմենի պաշտոնը ստանձնելուց հետո նա Սահմանադրական դատարանում վիճարկեց իր իսկ գրած օրենքի սահմանադրականությունը, սակայն դա նման էր թատերական ֆարսի:
Ինչ վերաբերում է գործունեությանը, ապա Կարեն Անդրեասյանի պարագայում մեր ժողովրդի մեծամասնության սոցիալ-տնտեսական, սպառողական, արդարադատության եւ այլ կարեւոր իրավունքները միշտ երկրորդ պլանում էին, միշտ ստորադասվում էին տարատեսակ փոքրամասնությունների իրավունքներին` Եվրակոնվենցիային ճիշտ համապատասխան: Եվ, ի դեպ, փոքրամասնությունների մեջ էլ գնալով ավելի ու ավելի էր նախապատվություն տրվում դեգեներատիվ փոքրամասնությունների` համասեռամոլների, աղանդավորների, հակապետական «նարնջագույն» քաղաքական ուժերի, քայքայիչ գործունեություն ծավալող «քաղաքացիական» ակտիվիստների շահերին: Բանը հասել էր անգամ համասեռամոլության պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների հետ երկարատեւ համագործակցության հուշագրի կնքմանը, ինչն ինքնին անընդունելի է ցանկացած նորմալ հայ մարդու համար:
Իսկ եթե հաշվի առնենք, որ դեգեներատիվ փոքրամասնությունների շահերի պաշտպանությանը, ըստ լուրերի, գումարվել էին զուտ եկամուտ ապահովելու գործողություններ` զորօրինակ, տարածքները վարձակալման տալու տեսքով, եւ միանգամայն ոչ ըստ լուրերի, այլ լրիվ պաշտոնապես արեւմտյան դրամաշնորհների ստացումը, ապա պարզ է, որ հանրային աջակցության մասին խոսք լինել չէր կարող: Ու օմբուդսմենը փաստացի ինքն իրեն դրեց այն վիճակում, որ պետք չէ ո՛չ իշխանությանը, ո՛չ ժողովրդին, ու միաժամանակ նաեւ ամբողջովին չէր բավարարում արեւմտյան գլոբալիստների ակնկալիքները: Համացանցում շրջանառվում են հրաժարականի ամենատարբեր վարկածներ` ներիշխանական ինչ-ինչ հակամարտություններով սկսած, Բաքու փախած հայրենիքի դավաճանի «մարդու իրավունքները» առավել քան շահագրգիռ եւ ի վնաս պետական շահի պաշտպանելով վերջացրած: Սակայն, կարծում ենք, որ Կարեն Անդրեասյանին խնդրեցին հեռանալ, քանզի Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի ու մասնավորապես «քեռի Սեմի» ճնշումների ահագնացման եւ դրանց էլ ավելի կարծրացման միտումների պայմաններում չափանց մեծ շքեղություն կլիներ ունենալ պետական աշխատավարձով եւ լիազորություններով պաշտոնյա, ով ներսից էր առաջ տանում այդ գլոբալիստական կենտրոնների գործը: Ու այդտեղ գալիս է մի հռետորական հարց` արդյո՞ք պատմությունը միայն հրաժարականով կվերջանա...
ԱԱԾ-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ
ԿԾԻԿԸ
Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես սահմանադրական հանրաքվեի նախաշեմին ԱԱԾ-ն վնասազերծեց շատ տպավորիչ զինանոցով օժտված հանցավոր զինյալ խմբին, որն ըստ ԱԱԾ-ի` նախապատրաստում էր շատ ծանր հանցագործություններ: Բնականաբար, ուշագրավ էր այն հանգամանքը, որ Երեւանում ձերբակալություններ կատարելուց հետո ԱԱԾ-ն ուղեւորվեց Շիրակի մարզ եւ ձերբակալեց մի ենթախումբ, որը բաղկացած է կաթոլիկներից` կաթոլիկ եկեղեցու վարդապետ հայր Անտոնի գլխավորւթյամբ: Ու, բնականաբար, հարց առաջացավ, թե արդյո՞ք այդ թելի ծայրը չի տանում նաեւ Վատիկան: Շատ խորհրդավոր էր եւ հին աղվես Վահան Շիրխանյանի ձերբակալությունը, ով ազատությունից զրկվելուց առաջ խոստովանել էր իր կապերը նշյալ կաթոլիկների հետ:
Եվ ահա եւս երկու հոգու աղմկարար ձերբակալություն` «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության առաջնորդ, նախկին բարձրաստիճան ոստիկան Գառնիկ Մարգարյանի եւ «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վովա Առաքելյանի... Թե մինչեւ ուր է հասնելու այդ կծիկը, դեռ այդ հանցավոր, ըստ ամենայնի պետական հեղաշրջմանն ուղղված ցանցի հետ էլ ովքեր կարող են այս կամ այն կապերն ունեցած լինել, այս պահին դժվար է ասել, քանզի ԱԱԾ-ն տեղեկատվություն շատ քիչ է տրամադրում: Բայց կարծում ենք, որ այս կծիկը դեռ բավականին երկար է բացվելու, ու ի հայտ են գալու մանրամասներ, որոնք երեւակայել անգամ չէինք կարող: Այլ հարց է, որ հանրության մի մասը սպասում է նոր բացահայտումների, իսկ մյուսը չվստահելով ԱԱԾ-ին` առաջ է քաշում ֆանտաստիկ վարկածներ, ընդհուպ այս կամ այն խմբի օգտին բիզնեսներ խլելու կամ պարզապես ժողովրդին վախեցնելու վերաբերյալ ենթադրությունները:
«ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԻ»
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱ՞ՅՐ
Հիմա ավելի ու ավելի հաճախ, հաշվի առնելով ինչպես Արեւմուտքի եւ, մասնավորապես, Եվրոպայի անձնատվությունը գոմիկներին ու իսլամ ծայրահեղականներին, Թուրքիայի ու Արեւմուտքի հովանու ներքո գործող «Իսլամական պետության» ճիվաղային ոճրագործությունները, ամենաաներեւակայելի աղտեղությունների տարածումը «քեռի Սեմի» հովանու ներքո ու նրա փողերով կարելի է լսել, թե «աշխարհի վերջը» եկել է: Զորօրինակ, հենց օրերս պարզվեց, որ դեռ անցյալ տարվա կեսերին Ամերիկյան հոգեբանական ընկերակցությունը հինգ տարվա «հետազոտությունների» հիման վրա իբր պարզել է, որ Աստծուն հավատալը հոգեկան հիվանդություն է` դրանով իսկ խելապակաս որակելով մոլորակի բնակչության ջախջախիչ մեծամասնությանը, քանզի այս կամ այն կրոնը կամ հավատքը դավանողները գերակշռում են: Այստեղ է, որ մարտնչող աթեիզմի նորմեր հաստատող սովետական բոլշեւիկներից նույնիսկ ամենաայլանդակները դագաղներում շուռ եկան: Դե, իսկ նույն Ամերիկայից 1974-ին ամերիկյան հոգեբույժների ընկերակցության թեթեւ ձեռքով համասեռամոլությունը հանվեց հոգեկան հիվանդությունների ցանկից, ինչի այլանդակ պտուղներն այժմ տեսնում ենք...
Նման երեւույթներ թվարկելը հաստափոր բազում հատորներ կպահանջի, սակայն, այսպես կոչված, «վերջին ժամանակները» ամենեւին էլ աշխարհի վերջը չեն: Իզուր չէ, որ օրինակ, քրիստոնեությունում այդ ժամանակների մասին պատմող գիրքը կոչվում է ոչ թե «Աշխարհի վերջ», այլ` «Հայտնություն»: Ընդամենը ամեն ինչ բացահայտվում է. այն, ինչ անհայտ էր` դառնում է հայտնի եւ նույնիսկ հանրահայտ, ու, ըստ ամենայնի, մենք բոլորս կանգնած ենք դարաշրջան փոխելու շեմին: Բնականաբար, մեր երկրում էլ գնալով ամեն ինչ բացահայտվում է, բոլորը բոլորի մասին իմանում են, թե ով ով է ու նաեւ ինչ ստվերային կամ թաքուն գործունեությամբ է զբաղվում, ով եւ ինչպես եւ ինչ շահեր է հետապնդում մեր խաչմերուկ երկրում: Իսկ երբ գալիս է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը, երբ տրվում է անգամ ամենաահավոր բաների իրական անունը, այդ պահից դրանք կորցնում են զորության զգալի մասը, եւ գալիս է փոփոխության պահը: Ու նման է, որ 2016-ը հենց այդպիսի փոփոխությունների տարի է լինելու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163416&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան