ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

 

ԶԱՐՄԱՆՔ


Թե ինչ է ներկայացնում թուրքը եւ Թուրքիայի նախագահ ԷՐԴՈՂԱՆԸ, բոլորս շատ լավ գիտենք: Պարզվում է, որ նա մաֆիոզ ընկեր ունի` Սեդաթ Փեքեր անունով, ով ի ցույց հանեց այն, ինչը Էրդողանը մի փոքր քողարկում է: Թուրքիայի քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերը հայտարարել է, թե կոտորելու է Էրդողանին խաղաղության կոչ անող բոլոր գիտնականներին ու մտավորականներին: Նա ասել է. «Այսպես ասած գիտնականներ, զանգերը ձեր համար են ղողանջում: Ձեզ արյունաքամ ենք անելու ու ձեր արյունով ցնցուղ ենք ընդունելու»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, հարկ է նշել, որ այդ վիժվածքի խոսքը նաեւ օգտակար է` միգուցե սթափեցնի նրանց, ովքեր բարբաջում են տարատեսակ հայ-թուրքական պլատֆորմներից եւ զառանցում իբր այսօրվա թուրքը 1915-ի յաթաղանով թուրքը չէ: Չնայած այդ բարբաջողների մի մասը դա անում են միանգամայն վճարովի հիմքերով, եւ դրանց բան հասկացնելը կլինի գելի գլխին ավետարան կարդալ:

 

 

ԱԱԾ-ի կողմից կատարված նոր ձերբակալությունների առնչությամբ ժամանակին ՀՀ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական աշխատած ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ առավել քան զարմանալի բան հնչեցրեց. «Անգամ եթե համարենք` խումբը ազնիվ մարդիկ են ու տեսել են, որ այսպես  հնարավոր չէ ապրել ու ուզում են անգամ  զինված ճանապարհով իրավիճակ փոխել, բայց  իշխանությունը դա իմացել է, ուղեկցել,  սադրել ինչ-ինչ գործողությունների ու այսօր,  ում հետ նրանք այդ ընթացքում  զրուցել են, ձերբակալում են: Կրկնակի հանցագործություն են կատարում իշխանությունները»: Եթե այդպիսի բան ասեր շարքային «նարնջագույն» ընդդիմադիրը կամ որեւէ գրանտալափ ակտիվիստ, դեռ կարելի էր հասկանալ, սակայն զարմանալի է` ինչպես է այդպիսի դատողություններ անում այն մարդը, ով շատ լավ գիտի, թե ինչ է ազգային անվտանգությունը որպես այդպիսին, ու ով պիտի հասկանար, որ ԱԱԾ-ն գործում է այն մեթոդներով, որոնցով պետք է գործի:
Ինչպես հայտնի է, վերջին մեկ ամսում Հայաստանի ռուսական ռազմակայանը համալրվեց ժամանակակից զինատեսակներով, այդ թվում եւ «Տախիոն» անօդաչու թռչող սարքերով: Սակայն զարմանալիորեն գտնվում են ծակպրոֆեսորներ, ովքեր պնդում են, որ դրանից Հայաստանը ոչինչ չի շահում, սակայն այդ ամենին շատ հստակ պատասխանում է պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա նախ նշում է, որ «Գործ ունենք Հայաստանի շահերից բխող քայլի միտումնավոր արժեզրկման հետ», իսկ այնուհետ մանրամասն բացատրելով թե ինչպիսին են հարաբերությունները Թուրքիայի հետ, տրամաբանորեն եզրակացնում է. «Նման իրավիճակում Գյումրու ռուսական ռազմակայանի վերազինումը, պարզ չէ՞, որ բխում է հենց մեր շահերից: Իսկ հակառակ խոսակցությունները, ի դեպ, ոչ թե հակառուսական են, այլ հակահայկական»:
Պարզվում է, որ մեր ժողովրդի մի մասը շատ հեշտ է տրվում խուճապի: ԽՈԶԱԳՐԻՊԻ առնչությամբ բոլոր դեղատներից սրբել-տարել են բժշկական դիմակները, տարատեսակ հակավիրուսային քսուքները, հակագրիպային բոլոր տեսակի դեղերը, այդ թվում եւ հռչակավոր «Տամիֆլյուն»: Բայց ախր, գրողը տանի, վարակից խուսափելու համար գոյություն ունեն միջոցներ, որոնք դեղատներում չեն, ու դրանց մասին կարող են հարցնել ցանկացած բժշկի, կամ նույնիսկ բժշկականի ցանկացած նորմալ ուսանողի, որպեսզի համոզվեն, որ դեղատների ապրանքը գերազանցապես նախատեսված է հիվանդների համար: Ինչ վերաբերում է «Տամիֆլյուին», ապա դա նախատեսված է բացառապես հիվանդանոցային պայմաններում կիրառելու համար, այլ ոչ թե առանց իմանալու գլուխը քաշելու: Գումարած դրան, գրանտալափ ակտիվիստները հիմա էլ փորձում են քաղաքականացնել գրիպը... Բայց, ինչեւէ, զարմանալով հանդերձ, դեռ գոհ լինենք, որ Ուկրաինայում հնչող ախմախությունններին մեզանում չի հասել: Զորօրինակ, այնտեղ հասցրել են նույնիսկ պնդել, որ դա ոչ թե խոզագրիպ է, այլ թոքային ժանտախտ:
https://iravunk.com/sim/?p=163413&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան