Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է փակ լինի մուսուլմանների համար
Արխիվ 12-16
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է փակ լինի մուսուլմանների համար
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը նախօրեին հաստատել է բոլոր մուսուլմանների մուտքը ԱՄՆ փակելու գաղափարին հավատարիմ մնալու իր դիրքորոշումը։
«Մենք պետք է վերջ դնենք քաղաքական կոռեկտությանը։ Մենք արմատական իսլամի հետ խնդիրներ ունենք»,- ասել է նա նախընտրական բանավեճի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ այդ գաղափարը պաշտպանում են նաեւ մուսուլմանները։
«Ես շատ մուսուլման ընկերներ ունեմ։ Չէի ասի, որ բոլորը, սակայն շատերը երախտապարտ են ինձ, որ ես բարձրացրել եմ այդ թեման»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն մի քանի ամիս առաջ խոստացել էր, որ հաղթելու դեպքում կարգելի բոլոր մուսուլմանների մուտքը ԱՄՆ:
https://iravunk.com/sim/?p=163407&l=am/