Էրդողանին խաղաղության կոչ անող 12 գիտնական է ձերբակալվել
Արխիվ 12-16
Էրդողանին խաղաղության կոչ անող 12 գիտնական է ձերբակալվել
Թուրքիայի նախագահին ուղղված քրդերի հետ խաղաղության կոչ անող տեքստի տակ ստորագրած 21 թուրք գիտնական է ձերբակալվել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի կողմից իրեն խաղաղության կոչ անող գիտնականներին դավաճան անվանելուց հետո թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել գիտնականների դեմ։
Իսկ հունվարի 15-ի առավոտյան ոստիկանությունը համաժամանակյա գործողությունների ընթացքում Քոջաելիի համալսարանում դասավանդող 12 գիտնական է ձերբակալել։ Նշվում է, որ որոշում կա ձերբակալել եւս 9 գիտնականի։
Նշենք, որ Թուրքիայից ու արտասահմանից հայտնի 1128 գիտնական ու մտավորական ստորագրել են մի տեքստի տակ, որով կոչ են անում քրդերի հետ խաղաղություն հաստատել, դադարեցնել արեւելքում քրդերի կոտորածն ու թույլ տալ հանձնաժողովներ մտնեն բախումների գոտիներ։
https://iravunk.com/sim/?p=163406&l=am/