Խոսքը ոչ միայն ադրբեջանանպաստ նախագծերի մասին է, այլեւ Հայաստանին վնասող անձանց եւ ուժերին պաշտպանության տակ վերցնելը: Այսպես, «Էմնիսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը վերջնագիր-նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազությանը, ամենածայրահեղական հակապետական կոչերով ու ոստիկանների դեմ բռնի գործողություններով աչքի ընկած Գեւորգ Սաֆարյանի կալանավորման առնչությամբ: Դե, տարատեսակ դեգեներատների պաշտպանությունը` լինեն դրանք սեռական փոքրամասնությունները, ֆեմինիստուհիները, թե հակահայրենասիրական կոսմոպոլիտ լիբերաստները, վաղուց արդեն սովորական բան է, ինչպես նաեւ նույնքան սովորական է ամենասանձարձակ հակապետական ու հակաբանակային քարոզչությունը:
Նաեւ անցյալ տարվա վերջից շատ ակնառու է այն միտումը, որ փողոցային ապակայունացման փորձերի ձախողմանը եւ ԱԱԾ-ի կողմից զինյալ հանցագործ խմբի վնասազերծմանը ի պատասխան` նոր մակարդակի են բարձրացվել Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքները: Պարզ է, որ նոր զինատեսակների ներգրավումը այդ սադրանքների մեջ եւ դրանց առավել ընդգրկուն եւ սանձարձակ դարձնելը որպես միտում գնալով ուժգնանալու է, առավել եւս, որ Ադրբեջանին «բզբզացողները» ոչ միայն Արեւմուտքում են գտնվում, այլեւ Թուրքիան ճնշումներ է գործադրում «կրտսեր եղբոր» նկատմամբ` դրդելով նրան պատերազմական գործողությունների ծավալմանը: Անշուշտ, այդ երեւույթին համարժեք պատասխան տալը մեր բանակի կողմից ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, ու կարելի է ենթադրել, որ միգուցե ինչ-որ պահից սկսած` ԱՄՆ-ն նույնիսկ անցնի ՀՀ-ի նկատմամբ ուղղակի պատժամիջոցների կիրառմանը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ԱՄԲՈՂՋԱՑՄԱՆ
ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Ինչպես հայտնի է, այս տարի պետք է ընդունվեն նոր Սահմանադրությամբ նախատեսված մի շարք, այսպես կոչված, օրգանական օրենքներ, որոնց ընդունումը պահանջում է խորհրդարանի որակյալ մեծամասնություն, գրեթե կոնսենսուս: Պարզ է, որ ԱԺ-ում ներկայացված «նարնջագույն» ընդդիմադիրները` ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» կփորձեն ամեն կերպ խանգարել դրան, իսկ ՕԵԿ-ը, թերեւս, չխանգարելը փորձի դարձնել առեւտրի առարկա եւ «թանկով» դա վաճառել ՀՀԿ-ի վրա:
Օրգանական օրենքներից կարեւորագույնը եւ առաջնահերթը, անշուշտ, նոր ընտրական օրենսգիրքն է: Այն լուծելու է մի կողմից խորհրդարանը օլիգարխիկ, քրեական եւ մականունավոր տարրերից մաքրելու, մյուս կողմից` կուսակցությունների ներսում մրցակցության ոգին ու դրանով իսկ կուսակցությունների առավել հասունացման խնդիրները: Ու հենց անցյալ տարվա վերջից սկսվեցին համապատասխան հանդիպումները ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հաստատել է այդ հանդիպումների իրողությունը, իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նաեւ «կոնսենսուսային» ուրվագծի պատկերն է ներկայացրել հանրությանը: Այսպես, ընտրատարածքների քանակը լինելու է ոչ թե 41, այլ` 13 կամ 14, ու յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրողների դատին ներկայացվելու են ոչ միայն կուսակցությունների համամասնական ցուցակները, այլեւ կուսակցական թեկնածուների ցուցակներ, որոնց մեջ էլ ընտրողը նախապատվություն է տալու այս կամ այն կուսակցականին: Այսինքն` մի կողմից շատ էականորեն դժվարանալու են օլիգարխիկ, կիսաքրեական կամ վարչական «տասովկաները» ԱԺ ընտրություններին, քանզի ընտրատարածքները շատ մեծ են, մյուս կողմից` ընտրողները որոշելու են ոչ միայն այն, թե որ կուսակցությունը քանի տոկոս քվե կստանա, այլեւ զգալիորեն կազդեն, թե այդ կուսակցությունից ովքեր են մանդատ ստանալու: Անշուշտ, դա կբերի ներկուսակցական բավականին սուր մրցակցությունների, ու հատկապես այդ մրցակցությունն արտահայտված կլինի իշխող ՀՀԿ-ում: Օրենսգրքի նախագիծը փաստորեն այնպիսին է, որ էապես թուլացնելու է ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի ազդեցությունն արդյունքների վրա, իսկ եթե հաշվի առնենք, թե ինչպիսի բազմաթիվ թիմեր են մասնակցելու, ապա պարզ է, որ յուրաքանչյուր տեղամասում հսկող աչքերը շատ են լինելու, քանզի յուրաքանչյուր թիմ ատամներով կռվելու է իր քվեների համար, եւ դա կնվազեցնի կեղծիքների հնարավորությունները:
Ինչեւէ, կառավարման մոդելի փոփոխությանն ուղղված բարեփոխումների ամբողջացման հարցում իշխանությունը պետք է լուծի լրջագույն խնդիրներ, եւ ակնհայտ է, որ դա պահանջելու է շատ ընդարձակ քաղաքական կոնսուլտացիաներ, ինչպես նաեւ փոխզիջումային մոտեցումներ: Պարզ է, որ 5-րդ ու 6-րդ շարասյուները ամեն ինչ անելու են այդ գործընթացին խանգարելու եւ դրա շուրջ մթնոլորտը փչացնելու եւ շիկացնելու ուղղությամբ: Այսինքն` հաշվի առնելով ե՛ւ ներսի գործընթացները, ե՛ւ դրսի ճնշումները, 2016-ին ունենալու ենք բավականին մրրիկային, տուրբուլենտ քաղաքական կյանք, ու այդ ամենն էլ` սահմանների լարվածության եւ պատերազմի սպառնալիքի պայմաններում: Սակայն ինտուիցիայի, ենթագիտակցության մակարդակով ինչ-որ բան հուշում է, որ ամեն ինչ ստացվելու է: