ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՆ ԱԿՏԻՎ ԷՐ
Արխիվ 12-16
ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՆ ԱԿՏԻՎ ԷՐ
Մինչ տոնական օրերին համայն հայությունը զբաղված էր հյուրասիրելով ու հյուր գնալով, հայկական շոու-բիզնեսում տարին նորություններով էր սկսվում:
ոնական սեղաններին հայրենիքի ու բանակի կենացը խմելուց հետո անպայման նշում էին` բա իմացա՜ր` ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ տղա է ունեցել: Իրոք, երգչուհին մայրացել է, որդին` ում ամուսնու հայրիկի պատվին անվանակոչել են Արթուր, ծնվել է 3.600 կգ քաշով եւ 52սմ հասակով:
Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի ԷՄՄԻՆ էլ, Ամանորը դիմավորեց ԱՄՆ-ում, սակայն տոնական օրերը գերադասեց շարունակել հայրենիքում: Արդեն մի քանի օր է` երգչուհին Հայաստանում է որդու` Դանիելի եւ ամուսնու հետ: Երգչուհին ասել է, որ Սուրբ ծննդյան տոնին Հայաստան գալը եղել է ամուսնու ցանկությունը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163392&l=am/