ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ. «ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆՐԱՆ ԶՈՌՈՎ ԾԵՐԱՆՈՑ ՏԱՆԵԼ»

Արխիվ 12-16

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ. «ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆՐԱՆ

ԶՈՌՈՎ ԾԵՐԱՆՈՑ ՏԱՆԵԼ»


Արդեն մի քանի օր է էլեկտրոնային մամուլում խոսվում է, որ Գուրգեն Մահարու այրին` ՀՀ Գրողների միության անդամ, գրող Անտոնինա Մահարին հիվանդ, մենակ, անօգնական, առանց հոսանքի, ցուրտ բնակարանում գամված է անկողնուն: ՀՀ գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ տիկին Մահարին, անկախ ամեն ինչից, միշտ իրենց ուշադրության կենտրոնում է:


-Մենք միշտ որոշակի աջակցություններ ցուցաբերում ենք եւ շարունակելու ենք ցուցաբերել: Մեր միությունում Մարգո անունով հրաշալի աշխատակից ունենք, ով ամեն օր գնում է նրա մոտ, զրուցում է, խնամում է:

 

 

-Ասում են` հարեւաններն են խնամում նրան:

- Այո, մեր գրողներից Ազատ Շահինյանն էլ է նրա հարեւանը, Ազատի կինն էլ է գնում, խնամում. բա հայ մարդու լավագույն հատկություններից մեկն էլ դա է:

- Պարոն Միլիտոնյան, ասում են, որ նա ծայրահեղ վատ պայմաններում է, նույնիսկ լույսն է անջատված:

- Ընդհանրապես, նա այդ իմաստով շատ ժուժկալ կին է, բայց մենք առաջարկել ենք իրեն, որ օգտագործի էլեկտրաէներգիան` մենք իր փոխարեն վճարումները կանենք: Նույնիսկ ասել ենք, որ կարող ենք աջակցել մեր հնարավորության սահմաններում: Մեր պոլիկլինիկան նրան անվճար սպասարկել է, նաեւ որոշակի ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում: Այդ առումով, ՀՀ մշակույթի նախարարության հետ էլ համագործակցում ենք, Մահարու գրքերն են տպագրվել, անտիպներն են տպվել:

- Վերջին անգամ տիկին Մարգոն ե՞րբ է այցելել տիկին Մահարուն:

- Հենց այսօր երկու անգամ է այցելել:

- Վերջին տվյալներով` նա կրկին անկողնային պառկա՞ծ է:

- Սիրելիս, 93 տարեկան կին է... Շատ կցանկանամ, որ աշխույժ ման գա, ոտքի լինի: Մենք մի քանի գրողներ ունենք 90-ն անց, որ կուզենամ ոտքի վրա լինեն, բայց հիմա տարիք է, ինչ ասեմ, ես չեմ որոշողը: Հիմա մենք այս վիճակում որքան կարող ենք, մեր հնարավորությունների սահմանում աջակցում ենք, մշտապես կապի մեջ ենք իր հետ, մեզ չէ, որ պետք է հիշեցնեն, թե գրողների հետ ոնց պիտի աշխատենք: Ցավալին այն է, որ շատ գրողներ ունենք, որոնք դժվարությունների մեջ են, ծայրահեղ վատ են ապրում, հիվանդ են, բժշկական աջակցության կարիք ունեն, մենք դրանք հոգում ենք: Իմիջիայլոց, մեր միությունը եզակի միություններից է, որ բժշկական բոլոր հարցերով զբաղվում է, մի մասին էլ` պետպատվերի շրջանակում: Նաեւ անվճար մեր ստեղծագործական տներում ապրում են ու ստեղծագործում, բոլոր գրողները օգտվում են դրանից: Մեր միության անդամների մեծ մասը 65-ից բարձր են, պարզ է, որ այդ տարիքից հետո առողջական ու ֆիզիկական խնդիրներ են առաջանում, իհարկե, այս հարցով մենք էլ, նախարարությունն էլ պետք է զբաղվեն:

- Պարոն Միլիտոնյան, իսկ առաջարկվե՞լ է տիկին Մահարուն, տեղափոխել ծերանոց:

- Ամեն ինչ կախված է մարդու ցանկությունից, ես չեմ կարող նրան զոռով ծերանոց տանել (ի դեպ, ասվածը նաեւ սահմանված է ՀՀ օրենքով. հեղինակ), դա իմ որոշելիք խնդիրը չէ, եթե մեզ դիմում են, ու մենք կարող ենք օգտակար լինել, մեր հնարավորությունների սահմանում օգնում ենք: Պետք չէ շատ հիվանդագին բան դարձնել, մանավանդ` Մարգոն էլ ասաց, որ ինքն էլ հաճույքով չի ընդունում, որ իր շուրջ ստեղծվել է այս ամենը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163389&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան