ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ՈՐԵՎԷ
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՎՐԱ»
«Արդյոք մեզ կհաջողվի ունակ եւ ուժեղ ընդդիմություն ունենալ, ցույց կտա ժամանակը: Քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ-ը, կանի ամեն ինչ`ուժեղ ընդդիմություն ունենալու: Ինձ պետք է որակյալ ընդդիմադիր, որ ես էլ առաջ գնամ, որ առողջ լինի մրցակցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Քաղաքական գործչի խոսքով`վերջին 25 տարիների ընթացքում ընդդիմության ձախողումների պատճառն ընդդիմությունն է: Միայն մեկի դեմ պայքարի մեթոդն է որդեգրել ընդդիմությունը, որն արդեն անհաջող ու ձախողված մեթոդ է:
«Իրավունք»-ի հարցին` արդյոք ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականը ներիշխանական պայքարի, իշխանության մի թեւի նշման արդյունք էր, Խոսրով Հարությունյանը պատասխանեց.«Ես չգիտեմ Կարեն Անդրեասյանի հրաժարականի իրական դրդապատճառը: Բայց բացառում եմ իշխանական որեւէ ճնշում այդ ուղղությամբ: Ավելին` քաղաքական գլխավոր դերակատարներին Կարեն Անդրեասյանը չէր խանգարում, հակառակն օգտակար էր: Անկեղծ եթե լինենք, ցավ եմ ապրում, որ նա հրաժարական տվեց: Նա բավական աշխատանք կատարեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման համար»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163386&l=am/