«ԵՎՐՈՊԱ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»»

Արխիվ 12-16

«ԵՎՐՈՊԱ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»»

 

2016 թվականի մայիսի 1-ին ԵՄ անդամ պետություններում ուժի մեջ կմտնի դեռեւս 2014 թվականի հունիսին Ստրասբուրգում ԵՄ չինովնիկների ու բարձրաստիճան կրոնական գործիչների կողմից ստորագրված, այսպես կոչված, «Նոր համաշխարհային կրոն» ռեֆորմը: Նշենք, որ վերոնշյալ փաստաթղթի համաձայն, օրինականացվում է համասեռամոլների եւ տրանսեքսուալների ամուսնությունը, ստեղծվում է բազմազգ բանակ, սեքսուալ կրթությունը դառնում է պարտադիր, արգելվում է նշել եկեղեցական եւ ազգային տոները ուսումնական բոլոր հաստատություններում, եւ մի շարք այլ սոդոմգոմորյան հոդվածներ պարտադրվում է փաստաթղթի տակ ստորագրած պետություններին: Այս, ինչպես նաեւ այլ մարտահրավերների մասին, որոնք մատուցվում է «առաջադեմ» հանրությանը` կրոնական երանգ տալով, «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

 

ԵՎՐՈՊԱՆ ԿԱՐԺԱՆԱՆԱ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն

 

Պարոն Խաչատրյան, եթե նախկինում վերոնշյալի մասին խոսում էինք զուտ արժեհամակարգի անկման համատեքստում, ապա այսօր այն ամրագրվում է օրենքներով: Ըստ Ձեզ` ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Երբ ասում եք կրոնական գործիչների մասին, պետք է նկատի ունենալ, որ դրանք սահմանափակ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, ինչպես մեթոդիստական եկեղեցին է կամ բողոքականության ներսում գտնվող որոշակի հոսանքները, որոնք փորձում են, այսպես կոչված, սեռական ազատությունները հնարավորինս օրինականացնել` եկեղեցական նվիրապետական աստիճաններն իրենց օգտին լուծելով: Եվ այդտեղ, իհարկե, մեզ պայմանականորեն վախեցնողն այն չէ, որ այդպիսի երեւույթներ գոյություն ունեն, որը օրենքով փորձում են պաշտպանել: Ուղղակի, ամբողջ հարցն այն է, թե այդ այլասերման կամ, ինչպես իրենք են ներկայացնում, մարդկային բացարձակ ազատությունների հանգամանքը որքան է, եւ որտեղ է դրա սահմանը: Այսօր, եթե դրանք միասեռական ամուսնություններն են` իրենց տարատեսակ դրսեւորումներով, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ վաղը այդ անսահմանության շրջանակում չի լինելու մնացած համանման երեւույթների օրինականացումը, ինչպես օրինակ, անասնապղծությունն է կամ արյունապղծությունը: Չեմ պատկերացնում, որ դա կունենա ինչ-որ մի իրական սահման, որով կարող են սահմանափակվել:

Կարելի՞ է ասել, որ այս ամենի պատճառով, Եվրոպան, պարզապես, կկնքի իր մահկանացուն` հաշվի առնելով նաեւ իսլամիստական ահաբեկիչների ակտիվությունն Արեւմուտքում:

– Այսօր Եվրոպան հանդիպել է մի մարտահրավերի, որը բավական բարդ է իրենց համար: Եվրոպա, որպես փախստականներ, մուտք է գործել զորեղ առանցք ունեցող «Իսլամական պետությունը»: Իսկ թե ինչպես կարող է այս սպառնալիքի դեմ միասնական հանդես գալ Եվրոպան, դժվար է ասել: Մյուս կողմից էլ, այն գծերը, որոնք նրանք համարում էին կարմիր, վերածվել են ճաքերի` ատոմացված հասարակության կողմից: Հետեւաբար, հասարակության դիմադրողականությունը զգալիորեն իջել է: Այնպես որ, վերադառնալով Ձեր հարցին` պետք է նշեմ, որ մարդկությունը մի անգամ չէ, որ կանգնում է այս երեւույթի առաջ: Հավատացնում եմ Ձեզ` միեւնույն երեւույթը գոյություն է ունեցել Հռոմեական կայսրությունում, ինչը վերջին հաշվով կործանել է այդպիսի գերհզոր համակարգը, ինչպիսին այդ կայսրությունն էր:


«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐՈՆԻ ԴԵՄ ԶԵՆՔՈՎ ՉԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ»


Այսօր մարդկությունը կանգնած է երկու խոշոր մարտահրավերի առաջ` մեկը օրենքներով վավերացվող սանձարձակությունն է, մյուսը` իսլամիստ ահաբեկիչների մարդակեր նկրտումները: Ինչպիսի՞ն պետք է լինեն պայքարի միջոցները:

– Այսօրվա Եվրոպան միասնական պետք է հանդես գա, ինչի մասին պարբերաբար նշում են, կոչ են անում: Բայց ծանր է վիճակը, որովհետեւ վերջին հաշվով իսլամական ճնշումներն ու հանցագործությունները միայն մեկ կենտրոնում չեն եղել: Նոր տարվա օրերին այն եղել է նաեւ Շվեդիայում, Շվեյցարիայում, ավելին` անգամ շվեդական ոստիկանությունը չի ընդունել բողոքները, որոնք ներկայացրել են բռնության ենթարկված կանայք: Եվ հիմա ասել, թե Եվրոպան հեշտությամբ կհաղթահարի այդ ամենը, սխալ է, որովհետեւ սա այլեւս սպառնալիք է, ոչ թե մարտահրավեր: Ուղղակի, վաղ, թե ուշ ուժերի հարաբերակցությունը պետք է երեւա, ըստ հասարակության մոբիլիզացիայի, այսինքն` կանցնի՞ այդ մոբիլիզացիան Եվրոպան, թե, այնուամենայնիվ, այդ բռնությունների արդյունքում ի հայտ եկած ինչ-որ բողոքի ալիքների դեմ կլինեն հակաբողոքային ալիքներ: Այնպես որ, ասել, թե կունենանք մոնոլիտ Եվրոպա, որը միասնական հարցեր կլուծի իր վաղվա օրվա համար, բավական բարդ է:  Անգելա Մերկելը հայտարարում է, որ 30-ական թվականների համեմատ` Գերմանիայի բնակչությունը 6-7 միլիոնով պակասել է այս ընթացքում, եւ այսօր ուզում են այդ 6-7 միլիոնը ներառել: Բայց նույն Ա. Մերկելը գիտի, որ ասիմիլիացիոն գործընթացները, որոնք իրենք համարել են, որ պետք է իրականանա եվրոպական հողի վրա, չեն արդարացրել սպասումները: Թուրքերին «ներկրել» են Եվրոպա դեմոկրատական կուսակցությունները` մտածելով, որ մեկ-երկու սերունդ հետո իրենք կունենան այս մարդկանց վերջնական ինտեգրում` որպես եվրոպական հասարակության բաղադրիչ մաս, բայց հիմա պարզվում է, որ ոչ մի համանման երեւույթ տեղի չի ունենում: Ընդհակառակը, այդ մարդկանց զանգվածը պահպանում է ոչ միայն ազգային ինքնությունը, այլ նաեւ բավականին լուրջ ներքին հակասություններ է ստեղծում եվրոպական հասարակության հետ: Արդյունքում Եվրոպան քրիստոնեությունից հրաժարվում է կամ արդեն շատ տեղերում հրաժարվել է, եւ Ձեր նշած փաստաթուղթը եւս մեկ անգամ ապացուցում է այդ հանգամանքը: Հետեւաբար, Դուք կարող եք զինված լինել, բայց, ըստ էության, Համաշխարհային կրոնի դեմ զենքով չեն պայքարում: Այդտեղ դիմադարձ կանգնած համապատասխան մոտիվացված զանգված պետք է լինի: Եվ խոսքը ոչ թե կռվի մասին է, այլ սեփական ինքնությունը պահելու եւ ինքնության արժեքը վաղվա օրվա մեջ կարեւորելու մասին: Իսկ առայժմ այդպիսի բազմություն գոյություն չունի:


«ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ԲԱԽԵԼՈՒ Է ՄԵՐ ԴՈՒՌԸ»


Ո՞ւմ են ձեռնտու այս գործընթացները, եւ ո՞ր կենտրոնից է կառավարվում:

– Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր համանման անցումներ իրենց հիմքերում ունենում են քաղաքական որոշակի շահեր: Այն ԱՄՆ-ում, Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետությունում, Անգլիայում, Ֆրանսիայում ունի իր պայմանական ասենք` հովանավորչական կենտրոնները, որոնք ամեն կերպ առաջ են մղում հասարակության մեջ անհատի սոցիալիզացիայի խնդիրները` հայտարարելով, որ մարդիկ չպետք է խտրականության ենթարկվեն: Եվ սրա անվան տակ մանկապարտեզներ կարող են մուտք գործել, ասենք, սեքսուալ կրթությամբ զբաղվող դաստիարակներ, դպրոցներում` ուսուցիչներ: Սա ներկայիս եվրոպական ստանդարտն է, ինչպես վերջերս Հայաստանում Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարեց: Միգուցեեւ էտալոն է, ես խելք սովորեցնել չեմ ուզում, բայց սա չի նշանակում, որ մենք էլ պետք է մեր վրա վերցնենք այդ ամենը: Ուղղակի, ՀՀ-ում հասարակական գիտակցության մեջ դժվար է այդ ամենը ընկալել:

Իսկ որքանո՞վ ենք պաշտպանված այդ «եվրոպական ստանդարտներից»:

– Այդքան էլ պաշտպանված չենք, որովհետեւ մերօրյա սահմանադրությունը հոդված ունի խտրականության դեմ, որտեղ նշվում է, որ խտրականության ոչ մեկը չպետք է ենթարկվի` սոցիալական եւ ԱՅԼ պատճառներով, որի տակ այդ ամենը մտնելու է: Եվ, իհարկե, այստեղ հարց է առաջանալու, թե երբ ու ինչ արագությամբ, ինչպես նաեւ, թե դիմադրության ո՞ր աստիճանը հնարավոր կլինի ցույց տալ այդ ալիքին, ինչը դժվարանում եմ ասել: Բայց այս պահին կարող ենք փաստել, որ դրա օրենսդրական հիմքը ինչ-որ չափով պատրաստված է եւ անխուսափելիորեն, այսպես, թե այնպես, այդ խնդիրը բախելու է մեր դուռը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163384&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան