«ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ», ԿԱՄ ՕԵԿ-Ի ՏԱՇԻ- ՏՈՒՇԻՆ ԴՈՒԲԱՅՈՒՄ
Արխիվ 12-16
«ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ», ԿԱՄ ՕԵԿ-Ի ՏԱՇԻ-
ՏՈՒՇԻՆ ԴՈՒԲԱՅՈՒՄ
Սոցցանցերում եւ լրատվամիջոցներում այսօր քննարկվող թեմաներից է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի որդու` Վահան Բաղդասարյանի հարսանիքը, որը տեղի է ունեցել ոչ ավել ոչ պակաս Դուբայում: «Իրավունք»-ն առավոտվանից փորձեց կապ հաստատել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի, ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորներին` պարզելու, թե ինչու է հարսանիքը տեղի ունեցել Դուբայում, ոչ թե Երեւանում, ովքեր են մասնակցել հարսանիքին եւ այլն, սակայն ապարդյուն: ՕԵԿ պատգամավորների հեռախոսները կամ անհասանելի էին, կամ լսվում էին արաբերեն խոսքեր: Կարելի է ենթադրել, որ ՕԵԿ-ականները դեռ Դուբայում են եւ մասնակցում են իրենց շեֆի որդու հարսանյաց արարողությանը, կամ վայելում «վաստակած» հանգիստը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի դուստրն ամուսնացել եւ ապրում է Դուբայում:
Սակայն, ինչու, Արթուր Բաղդասարյանն իր որդու հարսանիքը չկազմակերպեց Հայաստանում դա դեռ այլ թեմա է: Եթե շրջանառվող լուրերը աարդյոք հարսանիքի քավոր`ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է որպես նվեր որոշել հարսանյաց արարողությունն անցկացնել Դուբայում, որի մասին եւս կան լուրեր: Եվ որքանով սա քաղաքական ենթատեսքտ չունի: Մասնավորապես, Արթուր Բաղդասարյանը կաշվից էլ դուրս գալով Արա Աբրահամյանի համար պետք է կանաչ ճանապարհ հարթի հատկապես այս տարվա մարտ ամսին, Աբրահամյանի կողմից ստեղծվելիք կուսակցության համար:
Մի բան, սակայն, ակնհայտ է: ԱԺ-ի ամբիոնից գրեթե ամեն օր Հայաստանում տիրող սոցիալական ծանր իրավիճակից, աղքատությունից խոսող ՕԵԿ-ականներն ու Արթուր Բաղդասարյանը, պարզվում է, այնքան լավ վիճակում են, որ Դուբայում «շեյխավարի» հարսանիք են կազմակերպում: Միգուցե ՕԵԿ-ը հանրության համար բացահայտի՞ լավ ապրելու բանաձեւն ու Դուբայներում հանգիստ ու քեֆ կազմակերպելու գաղտնիքը:
Հ.Գ. Անկախ այս ամենից, շնորհավորում ենք նորապսակներին, ցանկանում անսահման երջանկություն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163380&l=am/